Հոդված 18. Եկամտահարկի դրույքաչափերը
Հոդված 18. Եկամտահարկի դրույքաչափերը
1. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերի, հարկային գործակալը եկամտահարկը հաշվարկում է հետևյալ դրույքաչափերով.
Ամսական հարկվող եկամտի չափը Հարկի գումարը
մինչև 80,000 դրամ հարկվող եկամտի 10 տոկոսը
80,000 դրամից ավելի 8,000 դրամին գումարած 80,000 դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը
2. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերի, հարկային գործակալի միջոցով չհարկված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.
Տարեկան հարկվող եկամտի չափը Հարկի գումարը
մինչև 960,000 դրամ հարկվող եկամտի 10 տոկոսը
960,000 դրամից ավելի 96,000 դրամին գումարած 960,000 դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը
3. Ռոյալթիների և գույքը վարձակալության տալու եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները:
4. Տոկոսների համար եկամտահարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները:
5. Հարկային գործակալը ֆիզիկական անձանցից գույք ձեռք բերելու դիմաց վճարվող եկամուտներից եկամտահարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով` հաշվի առնելով միայն սույն օրենքի 10 և 11 հոդվածներով սահմանված նվազեցումները:
(18-րդ հոդվածը խմբ. 26.12.00 ՀՕ-130, փոփ., լրաց. 14.12.01 ՀՕ-287)