Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-01-ից մինչև 2006-07-16։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՈՒՏԸ

Հոդված 6. Համախառն եկամուտը

գործել է մինչև 2006-07-16Բացել ARLIS-ում

Հոդված 6. Համախառն եկամուտը

Համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում հարկատուի ստացած բոլոր եկամուտների հանրագումարն է` անկախ դրանց ստացման աղբյուրներից:

Սույն օրենքի իմաստով եկամուտ են համարվում, մասնավորապես.

ա) աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումներ.

բ) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (այսուհետ` ռոյալթի).

գ) փոխառության դիմաց ստացվող տոկոսը և այլ հատուցումը (այսուհետ` տոկոս).

դ) շահաբաժինները.

ե) խաղատներում, շահումներով խաղերում ստացած եկամուտները (շահումները).

զ) մրցույթների և մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային շահումները (մրցանակները).

է) մրցույթների և մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի դրամական շահումները (մրցանակները).

ը) նվիրատվության և օգնության կարգով ստացված գույքը և դրամական միջոցները.

թ) ժառանգության կարգով ստացված գույքը և դրամական միջոցները.

ժ) ապահովագրական հատուցումները.

ժա) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը.

ժբ) գույքն օտարելուց ստացված եկամուտը.

ժգ) վարձակալության դիմաց ստացվող վճարը և այլ հատուցումը (այսուհետ` վարձավճար), քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացվող եկամուտը.

ժդ) իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից ֆիզիկական անձանց համար կատարված ապահովագրավճարները, բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների:

Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները համախառն եկամտում հաշվի են առնվում (այդ թվում` նաև հարկային գործակալի կողմից, սույն օրենքի դրույթներին համաձայն, հարկը պահելու (գանձելու) դեպքում) պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում ազատ (շուկայական) գներով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանածուղղ. կարգով:

Ֆիզիկական անձանց կողմից արտարժույթով ստացված եկամուտները վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց ստացման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանածուղղ. արտարժութային փոխարժեքից:

(6-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-130)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։