ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ 6 · ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԻ ուղղ. ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 25. Մի քանի հարկային գործակալների կողմից վճարվող եկամուտներից հարկի գումարը որոշելը
Հոդված 25. Մի քանի հարկային գործակալների կողմից վճարվող եկամուտներից հարկի գումարը որոշելը
Հարկային տարվա ընթացքում հարկային գործակալի փոփոխման դեպքում յուրաքանչյուր հաջորդ գործակալ` հարկատուի պահանջով, հարկվող եկամտի և հարկի գումարի աճողական հաշվարկը իրականացնում է` ելնելով այդ տարում նախորդ հարկային գործակալի (գործակալների) կողմից տվյալ հարկատուին տարեսկզբից վճարված եկամուտների, իրականացված նվազեցումների և պահված հարկերի ընդհանուր գումարից, եթե նրանք ևս իրականացրել են հարկում նմանատիպ կարգով: Այդպիսի աճողական հաշվարկի համար հիմք են ընդունվում սույն օրենքի 24 հոդվածում նշված նախկին հարկային գործակալից ներկայացված տեղեկանքը: Տեղեկանքի ձևը և լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը: