Գլուխ 3 · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՈՒՏԸ
Հոդված 7. Եկամուտ չհամարվող տարրերը
Հոդված 7. Եկամուտ չհամարվող տարրերը
Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն վճարվողուղղ. պետական նպաստները, բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության նպաստների.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն վճարվող բոլոր տեսակի կենսաթոշակները.
գ) զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն տրվող միանվագ վճարները.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վճարվող ալիմենտները (ապրուստավճարները).
ե) արյուն ու կրծքի կաթ հանձնելու և դոնորության այլ տեսակների համար ֆիզիկական անձանց ստացած գումարները:
(7-րդ հոդվածը փոփ. 27.10.10 ՀՕ-162-Ն)