Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2011-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 8 · ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

Հոդված 31. Տարեկան հաշվարկների ներկայացման կարգը

գործել է մինչև 2011-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 31. Տարեկան հաշվարկների ներկայացման կարգը

(վերնագիրը փոփ. 07.07.06 ՀՕ-165-Ն)

1. Հարկ վճարող ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմնին ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով իրենց տարեկան եկամուտների մասին հաշվարկ, իսկ ամբողջ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված հարկատուները` եկամուտների պարզեցված հաշվարկ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերի:

2. Հաշվարկ կարող են չներկայացնել այն հարկատուները, ովքեր հարկային տարվա ընթացքում ստացել են.

ա) բացառապես սույն օրենքի 9, 10 և 11 հոդվածներով սահմանված եկամուտներ.

բ) բացառապես այնպիսի եկամուտներ, որոնցից հարկը հաշվարկելու, պահելու (գանձելու) և բյուջե վճարելու պարտավորությունը դրված է հարկային գործակալի վրա` անկախ հարկային տարվա ընթացքում հարկվող եկամտի մեծությունից.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-130)

դ) հարկային տարվա ընթացքում 300,000 դրամը չգերազանցող համախառն եկամուտ, որից հարկային գործակալի կողմից հարկի պահում չի իրականացվել.

ե) ֆիզիկական անձինք, ովքեր հարկային տարվա ընթացքում զբաղվել են բացառապես եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարների ձևով հարկվող գործունեության տեսակներով և չեն ստացել այլ` սույն օրենքով սահմանված հաշվարկման ենթակա եկամուտներ:

3. Ֆիզիկական անձինք հաշվարկում են հարկային տարվա ընթացքում ստացված բոլոր եկամուտները, բացառությամբ սույն օրենքի 9, 10 և 11 հոդվածներով սահմանված, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված եկամուտների:

4. Անչափահաս անձանց եկամուտները հաշվարկում են նրանց ծնողները (խնամակալները):

5. Հարկ վճարող ֆիզիկական անձինք իրենց հարկային տարվա տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնում են հաջորդ տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ:

6. Մինչև հարկային տարին ավարտվելը գործունեությունը (եկամտի աղբյուրի) դադարեցնելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում ֆիզիկական անձը պարտավոր է հաշվարկը ներկայացնել ոչ ուշ, քան` մեկնելուց մեկ ամիս առաջ: Հաշվարկով հաշվարկված եկամտահարկի գումարը վճարվում է բյուջե վճարման վերջնահաշվարկը կատարելուց հետո` հնգօրյա ժամկետում:

7. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձանց եկամուտներ ստանալու դեպքում, երբ եկամտի վճարման աղբյուրի մոտ միջազգային պայմանագրերի դրույթների համաձայն եկամտահարկի պահում չի իրականացվում, տարվա ընթացքում հարկի վճարումը և հաշվարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

8. Հաշվարկ չներկայացնելը հարկ վճարողին չի ազատում սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերին համապատասխան հարկային պարտավորությունները կատարելուց: Հաշվարկ ներկայացվում է բոլոր այն դեպքերում, երբ եկամուտները ստացվել են Հայաստանի Հանրապետության հարկային գործակալ չհանդիսացողներից:

9. (կետն ուժը կորցրել է 07.07.06 ՀՕ-165-Ն)

(31-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.12.00 ՀՕ-130, փոփ., լրաց. 07.07.06 ՀՕ-165-Ն, լրաց., փոփ. 21.08.08 ՀՕ-148-Ն)

ՀՈԴՎԱԾ 31.1. ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՆԵՐԸ

1. Եթե Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպություններից կամ անհատ ձեռնարկատերերից ստացված եկամուտներից եկամուտների վճարման աղբյուրի մոտ հարկի պահում (գանձում) չի կատարվում (այդ թվում` նաև օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում), ապա տարվա ընթացքում եկամուտներ ստացող ֆիզիկական անձինք պարտավոր են կատարել եկամտահարկի վճարներ` սույն հոդվածով սահմանված կարգով:

Սույն օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված եկամուտների մասով ֆիզիկական անձինք սույն հոդվածով սահմանված վճարները չեն կատարում:

2. Եկամտահարկի վճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիս` տվյալ ամսվա համախառն եկամտի (առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները) 10 տոկոսի չափով` յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:

3. Հաշվետու տարվա ավարտից հետո, ելնելով հաշվարկված հարկվող եկամտից, ֆիզիկական անձինք վերահաշվարկում են եկամտահարկի գումարը` սույն օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերին համապատասխան:

(31.1-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-52-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։