Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2011-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 18. Եկամտահարկի դրույքաչափերը

գործել է մինչև 2011-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 18. Եկամտահարկի դրույքաչափերը

1. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերի, հարկային գործակալը եկամտահարկը հաշվարկում է հետևյալ դրույքաչափերով.

Ամսական հարկվող եկամտի չափը Հարկի գումարը

մինչև 80,000 դրամ հարկվող եկամտի 10 տոկոսը

80,000 դրամից ավելի 8,000 դրամին գումարած 80,000 դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը

2. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերի, հարկային գործակալի միջոցով չհարկված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.

Տարեկան հարկվող եկամտի չափը Հարկի գումարը

մինչև 960,000 դրամ հարկվող եկամտի 10 տոկոսը

960,000 դրամից ավելի 96,000 դրամին գումարած 960,000 դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը

3. Ռոյալթիների և գույքը վարձակալության տալու եկամուտներից, ինչպես նաև բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում՝ շենքի ընդհանուր տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) մինչև տասը տոկոսի, սակայն ոչ ավելի, քան 500մ.2 մակերեսը, իսկ բնակելի թաղամասերում (կամ համալիրներում) 4-ից ավելի անհատական բնակելի տների քանակը գերազանցող տարածքների վաճառքից ստացված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները:

4. Տոկոսների համար եկամտահարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները:

5. Հարկային գործակալը ֆիզիկական անձանցից գույք ձեռք բերելու դիմաց վճարվող եկամուտներից եկամտահարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով` հաշվի առնելով միայն սույն օրենքի 10 և 11 հոդվածներով սահմանված նվազեցումները:

(18-րդ հոդվածը խմբ. 26.12.00 ՀՕ-130, փոփ., լրաց. 14.12.01 ՀՕ-287, լրաց. 27.11.06 ՀՕ-192-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։