Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-09-ից մինչև 2011-03-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2011-03-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 10. Արժեթղթերից ստացված եկամուտների նվազեցումը

գործել է մինչև 2011-03-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 10. Արժեթղթերից ստացված եկամուտների նվազեցումը

1. Հարկվող եկամուտը որոշելիս, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ, հարկատուի համախառն եկամուտը նվազեցվում է`

ա) ստացված շահաբաժինների չափով: Սույն օրենքի իմաստով շահաբաժին է համարվում իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունում մասնակցությունից (բաժնեմասից, բաժնետոմսից, փայաբաժնից) ստացված եկամուտը.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-130)

բ) գանձապետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից Համահայկական բանկի թողարկած պարտատոմսերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձևով ստացված եկամտի չափով.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-130)

դ) գանձապետական պարտատոմսերի և պետական այլ արժեթղթերի Համահայկական բանկի թողարկած պարտատոմսերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նմանուղղ. այլ գործարքներից ստացված եկամտի չափով.

ե) բաժնետոմսերի կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացված եկամտի չափով:

2. Սույն օրենքի 1-ին կետում նախատեսված եկամուտների համախառն եկամտից չեն նվազեցվում, եթե`

ա) ստացվում են որպես վճարման միջոց տրված մուրհակի, չեկի կամ վճարային այլ արժեթղթի օտարումից, կամ

բ) իրականում ստացվում է որպես ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների դիմաց վարձատրություն կամ փոխարինում է նման վարձատրությանը, անկախ արժեթղթի դիմաց իրական ներդրման կամ փոխատվության փաստի առկայությունից:

3. Անկախ ինվեստիցիոն բրոքեր կամ դիլեր համարվող հարկատուն կարող է իր համախառն եկամուտը նվազեցնել սույն հոդվածի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերով սահմանված եկամուտների չափով, եթե`

ա) հարկատուի գրանցամատյանումուղղ. (կամ գործարքների գրանցման այլ տեղում) արժեթուղթը մինչև դրա ձեռքբերման աշխատանքային օրվա ավարտը գրանցվել է որպես ներդրման նպատակով ձեռքբերված արժեթուղթ, և

բ) վերջինս արժեթուղթը չի օտարում ձեռքբերման օրվանից հետո քսանչորս ամսվա ընթացքում: Սույն ենթակետի իմաստով օտարում է համարվում նաև արժեթուղթը գրավադրելը, օտարման իրավունքով լիազորագրային կառավարման հանձնելը, օտարման իրավունք նախատեսող լիազորագրով այլ անձին հանձնելը կամ որևէ այլ գործարքը, որը վկայում է դրա կատարման պահին արժեթղթի քողարկվածուղղ. փաստացի օտարումն այլ անձի:

4. Եթե հարկատուն սույն հոդվածով նախատեսված նվազման իրավունք ունի և, սույն օրենքի որևէ այլ հոդվածի համաձայն, իր համախառն եկամտից նվազեցնում է արժեթղթի ձեռքբերման գինը, ապա սույն հոդվածի 1-ին կետի «դ» և «ե»ուղղ. ենթակետերի համաձայն իր համախառն եկամուտը կարող է նվազեցնել միայն տվյալ արժեթղթի ձեռքբերման գնի և իրացումից ստացված եկամտի (հասույթի) տարբերության չափով:

(10-րդ հոդվածը փոփ. 26.12.00 ՀՕ-130, լրաց. 26.06.01 ՀՕ-194, 26.12.08 ՀՕ-31-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։