Հոդված 21. Հարկային գործակալի վճարած եկամուտներից հարկի գումարը որոշելը
Հոդված 21. Հարկային գործակալի վճարած եկամուտներից հարկի գումարը որոշելը
1. Հարկային գործակալը ֆիզիկական անձին վճարվող եկամտից հարկը պահում (գանձում) է հետևյալ չափերով.
ա) սույն օրենքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված գրավոր պայմանագիր չկնքելու կամ` պահանջվող տվյալներից որևէ մեկի բացակայության դեպքում տասնհինգ տոկոս դրույքաչափով` վճարվող եկամտի գումարից (առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները և ծախսերը).
բ) մյուս բոլոր դեպքերում` սույն օրենքի 18 հոդվածով սահմանված դրույքաչափերով` սույն օրենքի համաձայն հաշվարկված հարկվող եկամտից:
2. Հարկի պահումը (գանձումը) իրականացվում է յուրաքանչյուր վճարման դեպքում: Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ վճարման դեպքում կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի և հարկի հաշվարկ` ելնելով տվյալ վճարման վայրում ընթացիկ հարկային տարում հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձին կատարված վճարումների ընդհանուր գումարից և անձնական նվազեցումների չափից: