Հոդված 20. Հարկը պահելը հարկային գործակալի կողմից
Հոդված 20. Հարկը պահելը հարկային գործակալի կողմից
1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերի, ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս հարկը պահում (գանձում) է հարկային գործակալը:
2. Հարկային գործակալը հարկի պահում (գանձում) չի իրականացնում, եթե`
ա) վճարվող եկամուտները ձեռնարկատիրական գործունեության (ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) արդյունք են, և հարկային գործակալի հետ կնքվում է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր` նշելով հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), անձնագրի տվյալները և Հայաստանի Հանրապետությունում բնակության հասցեն, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության իրականացման պետական գրանցման վկայականի համարը.
բ) եկամուտ ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին հարկային գործակալի հետ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կնքում է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր (մասնավորապես, առուծախի, կոմիսիայի, կապալի և այլն)` նշելով անձնագրի տվյալները և Հայաստանում բնակության (հաշվառման) հասցեն, բացառությամբ սույն օրենքի 6 հոդվածի «բ», «է» և «ը» ենթակետերում նշված եկամուտների ստացման հետ կապված պայմանագրերի.
գ) ֆիզիկական անձին վճարվում է սույն օրենքի 6 հոդվածի «ե» և «զ» ենթակետով սահմանված եկամուտներ: