Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-10-30-ից մինչև 2000-10-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

Հոդված 31. Տարեկան հայտարարագրերի ներկայացման կարգը

գործել է մինչև 2000-10-30Բացել ARLIS-ում

Հոդված 31. Տարեկան հայտարարագրերի ներկայացման կարգը

1. Հարկ վճարող ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմնին ներկայացնել իրենց տարեկան եկամուտների մասին հայտարարագիր, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերի:

2. Հայտարարագիր կարող են չներկայացնել այն հարկատուները, ովքեր հարկային տարվա ընթացքում ստացել են.

ա) բացառապես սույն օրենքի 9, 10 և 11 հոդվածներով սահմանված եկամուտներ.

բ) բացառապես միևնույն հարկային գործակալի կողմից վճարված այնպիսի եկամուտներ, որոնցից եկամտահարկը պահվել է տվյալ հարկային գործակալի կողմից, անկախ հարկային տարվա ընթացքում հարկվող եկամտի մեծությունից.

գ) բացառապես այնպիսի եկամուտներ, որոնցից հարկի պահումը հարկային գործակալները կատարել են սույն օրենքի 25 հոդվածում նշված պայմաններով.

դ) բացառապես այնպիսի եկամուտներ, որոնցից հարկի պահումը կատարել են հարկային գործակալները և հարկային տարվա ընթացքում հարկվող եկամուտը չի գերազանցել հարյուր քսան հազար դրամը.

ե) ֆիզիկական անձինք, ովքեր հարկային տարվա ընթացքում զբաղվել են բացառապես եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարների ձևով հարկվող գործունեության տեսակներով և չեն ստացել այլ` սույն օրենքով սահմանված հայտարարագրման ենթակա եկամուտներ:

3. Ֆիզիկական անձինք հայտարարագրում են հարկային տարվա ընթացքում ստացված բոլոր եկամուտները, բացառությամբ սույն օրենքի 9, 10 և 11 հոդվածներով սահմանված եկամուտների:

4. Անչափահաս անձանց եկամուտները հայտարարագրում են նրանց ծնողները (խնամակալները):

5. Հարկ վճարող ֆիզիկական անձինք իրենց հարկային տարվա տարեկան եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնում են հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:

6. Մինչև հարկային տարին ավարտվելը գործունեությունը (եկամտի աղբյուրի) դադարեցնելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում ֆիզիկական անձը պարտավոր է հայտարարագիրը ներկայացնել ոչ ուշ, քան` մեկնելուց մեկ ամիս առաջ: Հայտարարագրով հաշվարկված եկամտահարկի գումարը վճարվում է բյուջե վճարման վերջնահաշվարկը կատարելուց հետո` հնգօրյա ժամկետում:

7. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձանց եկամուտներ ստանալու դեպքում, երբ եկամտի վճարման աղբյուրի մոտ միջազգային պայմանագրերի դրույթների համաձայն եկամտահարկի պահում չի իրականացվում, տարվա ընթացքում հարկի վճարումը և հայտարարագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

8. Հայտարարագիր չներկայացնելը հարկ վճարողին չի ազատում սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերին համապատասխան հարկային պարտավորությունները կատարելուց: Հայտարարագիր ներկայացվում է բոլոր այն դեպքերում, երբ եկամուտները ստացվել են Հայաստանի Հանրապետության հարկային գործակալ չհանդիսացողներից:

9. ֆիզիկական անձինք հայտարարագրերը ներկայացնելուց հետո` երկու ամսվա ընթացքում իրավունք ունեն ճշգրտումներ մտցնել դրանցում արտացոլված տվյալներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։