Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-01-01-ից մինչև 2005-01-07։Բացել գործող տեքստը
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 10 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 37. Տեղեկություններ ներկայացնելը

Հոդված 38. Սույն օրենքի խախտման համար ֆիզիկական անձանց և հարկային գործակալների պատասխանատվությունը

գործել է մինչև 2005-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 38. Սույն օրենքի խախտման համար ֆիզիկական անձանց և հարկային գործակալների պատասխանատվությունը

1. Սույն օրենքի խախտման համար հարկ վճարողները և հարկային գործակալները պատասխանատվությունուղղ. են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Սույն օրենքի դրույթների համաձայն` եկամտահարկը աղբյուրի մոտ չպահելու (չգանձելու) դեպքում հարկային պարտավորությունը (այդ թվում` եկամտահարկը սահմանված ժամկետներում բյուջե չվճարելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) կրում է հարկային գործակալը, այդ թվում` նաև օրենքի 20 հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում:

3. Հարկային գործակալի կողմից սույն օրենքի դրույթներին համաձայն, ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից ժամանակին չպահված (կամ պակաս պահված)ուղղ. հարկի գումարները ֆիզիկական անձանցից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են պահվել ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար, իսկ հարկերի սահմանված չափից ավելի պահված (գանձված) գումարները հաշվանցվում են առաջիկա պահումների հաշվին կամ վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում` սահմանված չափից ավելի գանձման օրվան հաջորդող երեք օրացուցային տարվա համար:

4. Սույն օրենքի 37 հոդվածի 1-ին կետի պահանջները խախտելու համար կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը վճարում են տուգանք` հարկային մարմիններ չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 25000 դրամի չափով:

5. Հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հայտարարագրում սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավելի ցույց տալու դեպքում անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` ավելի ցույց տրված վնասի 20 տոկոսի չափով:

(38-րդ հոդվածը խմբ. 26.12.00 ՀՕ-130, լրաց. 14.12.01 ՀՕ-287, լրաց., փոփ. 25.12.03 ՀՕ-52-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։