Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1997-12-31-ից մինչև 1998-06-09։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ 4 · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 14. Համախառն եկամտից անձնական նվազեցումները

գործել է մինչև 1998-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 14. Համախառն եկամտից անձնական նվազեցումները

1. Հարկվող եկամուտը որոշելիս հարկային տարում հարկատուի համախառն եկամուտը նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար ութ հազար դրամի չափով:

2. Հարկային տարում հարկատուի համախառն եկամուտը լրացուցիչ նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվաուղղ. համար քսան հազար դրամի չափով, եթե այն ստանում են հետևյալ ֆիզիկական անձինք`

ա) Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները, նախկին Խորհրդային Միության հերոսները, «Փառքի» երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձինք.

բ) երկրորդ աշխարհամարտի հաշմանդամները և այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել Հայաստանի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, կոնտուզիայի, խեղման կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով, նախկին պարտիզաններից` հաշմանդամները, ինչպես նաև կենսաթոշակային օրենսդրությանը համապատասխան զինծառայողների` վերը նշված խմբերին հավասարեցված մյուս հաշմանդամները.

գ) Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան հերոսուհի մայրերը.

դ) երկրորդ աշխարհամարտի մասնակիցները, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ-ի պաշտպանության այլ մարտական գործողությունների մասնակից այն զինծառայողները, ովքեր ծառայել են գործող բանակի կազմում ընդգրկված զորամասերում, շտաբներում ու հիմնարկներում, և նախկին պարտիզանները.

ե) մանկուց հաշմանդամները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները.

զ) այն անձինք, ովքեր հիվանդացել և ատոմային օբյեկտների վթարների հետևանքով տարել են ճառագայթային հիվանդություն, մասնակցել են այդպիսի վթարների վերացմանը` օտարացման գոտու սահմաններում, վթարի հետևանքների վերացման ժամանակաշրջանում զբաղվել են ատոմային օբյեկտները շահագործելով կամ այլ աշխատանքներով:

3. Հարկային տարում հարկատուի համախառն եկամուտը լրացուցիչ նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար ութ հազար դրամի չափով, եթե այն ստանում են հետևյալ ֆիզիկական անձինք`

ա) Հայաստանի Հանրապետությունը և նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս մահացած զինծառայողների, ինչպես նաև ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված պետական ծառայողների ծնողները և ամուսինը.

բ) օտարերկրյա պետություններում ծավալված մարտական գործողությունների ընթացքում զինվորական պարտականություններ կատարած զինծառայողները.

գ) համատեղ ապրող և մշտական խնամք պահանջող մանկուց հաշմանդամին, 1-ին խմբի հաշմանդամին խնամող ծնողներից մեկը (իրենց ընտրությամբ), ամուսինը, խնամակալը.

դ) խնամքի տակ տարիքային կենսաթոշակ ստացող ծնողներ կամ անչափահասներ ունեցող 3-րդ խմբի հաշմանդամները:

4. Հարկային տարում ծնողների և խնամակալների համախառն եկամուտը լրացուցիչ նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար մեկ հազար դրամի չափով` յուրաքանչյուր երեխայի (մինչև 18 տարեկան, իսկ ցերեկային ուսուցման ուսանողների և սովորողների` մինչև 24 տարեկան դառնալը), եկամտի ինքնուրույն աղբյուր չունեցող յուրաքանչյուր խնամարկյալի (հոգաբարձության տակ գտնվողի) համար: Նշված կարգը պահպանվում է մինչև այն տարեվերջը, որում լրանում է երեխաների 18, ուսանողների և սովորողների 24 տարին, ինչպես նաև երեխաների և խնամարկյալների մահվան դեպքում: Համախառն եկամտից սույն կետով նախատեսված նվազեցումը վերապահվում է ամուսիններից երկուսին, ինչպես նաև խնամակալին (հոգեբարձուին): Ֆիզիկական անձանց համախառն եկամտի նվազեցումը կատարվում է սկսած այն ամսից, երբ ծնվել է երեխան կամ երբ ֆիզիկական անձը հանդես է եկել որպես խնամակալ:

5. Ֆիզիկական անձի մոտ սույն հոդվածի 2-րդ և 3-րդուղղ. կետերով նախատեսված` մեկից ավելի նվազեցումների իրավունքի առկայության դեպքում համախառն եկամուտը նվազեցվում է առավել մեծ նվազեցման չափով:

6. Եկամտի ստացման յուրաքանչյուր ամսում հարկատուի համախառն եկամուտը որոշելիս ստացվող եկամտից անձնական նվազեցման գումարը հանվում է միայն մեկ անգամ` մեկ հարկային գործակալի կողմից սույն օրենքի 17 հոդվածի «բ» ենթակետում նշված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։