Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-08-01-ից մինչև 2000-10-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 18. Եկամտահարկի դրույքաչափերը

գործել է մինչև 2000-10-30Բացել ARLIS-ում

Հոդված 18. Եկամտահարկի դրույքաչափերը

1. Հարկային տարում հարկվող եկամուտներից եկամտահարկը վճարվում (գանձվում) է հետևյալ դրույքաչափերով`

Տարեկան հարկվող եկամտի չափը Հարկի գումարը

մինչև 120 000 դրամ հարկվող եկամտի 15 տոկոսը

120 001 դրամից մինչև 320 000

դրամը ներառյալ 18 000 դրամին գումարած 120 000

դրամը գերազանցող գումարի 25 տոկոսը

320 001 դրամը գերազանցող չափից ավելի 68 000 դրամին գումարած 320 000 դրամը գերազանցող գումարի 30 տոկոսը

2. Այն գումարներից, որոնք հավելվում են աշխատավարձին ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շրջանային, բարձրլեռնային և այլ գործակիցների, ինչպես նաև աշխատանքային ստաժի համար, հարկը գանձվում է առանձին` 15 տոկոս դրույքաչափով: Այն դեպքերում, երբ սույն օրենքի 14 հոդվածով սահմանված համախառն եկամտի անձնական նվազեցումները գերազանցում են հիմնական աշխատավարձին, իսկ գործակցի և վերադիրի հետ միասին աշխատանքի վարձատրության ընդհանուր գումարը գերազանցում է նշված նվազեցումները, ապա հարկի հաշվարկը կատարվում է հիմնական աշխատավարձի, գործակցի և վերադիրի ամբողջական գումարից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։