Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 30 հոդվածում`
ա) առաջին մասից հանել «քաղաքային և գյուղական» բառերը.
բ) առաջին մասի 1-ին կետը լրացնել «(սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը)» բառերով.
գ) առաջին մասի 2-րդ կետի «(սույն լիազորությունը թաղային համայնքի ղեկավարն իրականացնում է Երևանի քաղաքապետի համաձայնությամբ)» բառերը փոխարինել «(սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը)» բառերով.
դ) առաջին մասի 3-րդ կետը լրացնել «(սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը)» բառերով.
ե) առաջին մասի 4-րդ կետը լրացնել «(սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը») բառերով.
զ) առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով`
«5) համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան հատկացնում, հետ է վերցնում և վարձակալության է տրամադրում համայնքի սեփականություն համարվող հողերը.
6) տալիս է համայնքի տարածքում շինարարության, շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ (ներառյալ` ժամանակավոր) օբյեկտների վերականգնման, վերակառուցման, արդիականացման (բացառությամբ ներքին ընթացիկ վերանորոգման և հարդարման) և արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ սկսելու թույլտվություն.
7) տալիս է համայնքի տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման աշխատանքները սկսելու թույլտվություն.
8) համայնքային կանոններին (Երևանում` համաքաղաքային կանոններին) համապատասխան տալիս է համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն».
է) երկրորդ մասի 2-րդ կետի «գտնվող» բառից հետո լրացնել «պետական սեփականություն համարվող» բառերը: Կետը լրացնել «(սույն լիազորությունը, բացառությամբ մինչև 20 քառակուսի մետր տարածք զբաղեցնող ժամանակավոր շինությունների համար վարձակալության տալու դեպքերի, չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը)» բառերով: