Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԹԻՎ 321-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

18 նոյեմբերի 2008 թ. թիվ 321-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 3 ԵՎ ԹԻՎ 4 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 2-րդ գլխի 7-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2008 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 50 արձանագրություն), «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» փակ բաժնետիրական ընկերության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի հայտը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» փակ բաժնետիրական ընկերության փոխանակման կետի թիվ 3 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ք. Հրազդան, Զորավար Անդրանիկի պողոտա, օղակաձև խաչմերուկին հարող տարածք հասցեում գործունեություն իրականացնելու համար։

2. «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» փակ բաժնետիրական ընկերության փոխանակման կետի թիվ 4 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ք. Երևան, Նոր Նորքի 7 մ/շ, Ավետիսյան փող., թիվ 48/1 հասցեում գործունեություն իրականացնելու համար։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Ա. Ջավադյան

2008 թ. նոյեմբերի 21

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։