«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 60008401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
24 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան N 712-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևը (հավելված)։
2. Սահմանել, որ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձինք սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևով հաշվետվությունները, դրանց էլեկտրոնային տարբերակի հետ միասին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով են ներկայացնում յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հոկտեմբերի 29-ի «Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների ձևը հաստատելու մասին» N 475-Ն որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ` Ռ. Նազարյան
Հավելված
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2008 թ. դեկտեմբերի 24-ի
N 712-Ն որոշմամբ
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎ
______թվականի______եռամսյակ
__________________________________________________________________________________
(տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություն մատուող անձի անվանումը/անուն, ազգանուն)
Անվանումներ Բաժանորդների քանակը Ծառայությունների մատուցման դիմաց գոյացած հասույթ (հազ.դրամ, ներառյալ ԱԱՀ) Տեղեկատվության ծավալը (ՄԲ)
ֆիզի­կական անձինք իրավա­բանական անձինք ֆիզիկա­կան անձինք իրավա­բանական անձինք մուտ­քային ելքային
1. Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցված տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելի­ության ծառայություններ ըստ գոր­ծող տեխնոլոգիաների (րնդամենը), այդ թվում
1) ամրակցված հեռախոսացանցով (dial-up)՝ պայմանագրային եղանակով
2) ամրակցված հեռախոսացանցով (dial-up)՝ կանխավճարային եղանակով
3) xDSL տեխնոլոգիայով (բաժանորդային գծերի օգտագործմամբ)
4) xDSL տեխնոլոգիայով (վարձակալված ուղիղ գծերի օգտագործմամբ)
5) ISDN տեխնոլոգիայով (ամրակցված հեռախոսացանցի օգտագործմամբ)
6) Wi-Fi (IEEE 802.11) անլար ցանցով
7) Wi-Max (IEEE 802.16) անլար ցանցով
8) CDMA ամրակցված անլար ցանցով
9) շարժական բջջային կապի ցանցով (GPRS և այլն)
10) օպտիկամանրաթելային ցանցով (ETTx)
11) Ethernet լարային ցանցով (ETTH)
12) այլ տեխնոլոգիայով (թվարկելով օգտագործվող տեխնոլոգիաները)
2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելի-ության ծառայություններ մատուցող անձանց ցանցերի հետ փոխկապակցում՝ ըստ միացման եղանակի (օպտիկամանրաթելային, արբանյակային, այլ) և ընկերությունների փոխկապակցման կետերի քանակը կապուղու
թողունակու-
թյունը (Մբիթ/վ)
1 Մբիթ/վ արժեքը (հազ. դրամ) փոխանակված
տեղեկատվության
ծավալր (ՄԲ)
մուտքային ելքային
1)
2)
3. Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցված միջազգային IP տարանցման ծառայություններ՝ ըստ միացման եղանակի (օպտիկամանրաթելային, արբանյակային, այլ) և ընկերությունների փոխկապակցման կետերի քանակը կապուղու թողունակությունը (Մբիթ/վ) 1 Մբիթ/վ արժեքը (հազ. դրամ) փոխանակված տեղեկատվության
ծավալր (ՄԲ)
մուտքային ելքային
1)
2)
4. Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց ցանցերի հետ փոխկապակցում (պիրինգ)` ըստ ընկերությունների փոխկապակցման
կետերի քանակը կապուղու թողունակությունը (Մբիթ/վ) փոխանակված
տեղեկատվության
ծավալր (ՄԲ)
մուտքային ելքային
1)
2)
5. Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման փաստացի տարածքը (մարզ,քաղաք,գյուղ)
1. Սույն ձևի 1-ին կետի 2-րդ տողը լրացնելիս նշվում է բաժանորդների ընդհանուր քանակը և գոյացած ընդհանուր հասույթը։