Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

041.0532.07.09.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 սեպտեմբերի 1998 թվականի N 532

քաղ. Երևան

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 26-ի «Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային հաշիվներով գործառնությունները կասեցնելու մասին» N 405 որոշմանը համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մինչև 1998 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`

ա) իրենց ենթակայության բյուջետային հիմնարկների ցանկը` առանձնացնելով այն բոլոր բյուջետային հիմնարկները, որոնք ունեն արտաբյուջետային հաշիվներ.

բ) արտաբյուջետային միջոցների գոյացման աղբյուրների, փաստացի կատարված ծախսերի և բյուջետային միջոցներից ֆինանսավորվող ծախսերի կառուցվածքի վերաբերյալ տեղեկանք (ձևը կցվում է).

գ) առաջարկություններ իրենց ենթակայության բյուջետային հիմնարկները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմավորելու վերաբերյալ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ` ստացված տեղեկատվության վերլուծության հիման վրա մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել այն բյուջետային հիմնարկների ցանկը, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են վերակազմակերպման:

(2-րդ կետը փոփ. 23.10.98 N 604)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Ձև

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման աղբյուրների, փաստացի կատարված ծախսերի ԵՎ բյուջետային միջոցներից ֆինանսավորվող ծախսերի կառուցվածքի վերաբերյալ

Բյուջետային հիմնարկների անվանումը ___________________________________

Հիմնարկն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի անվանումը ___________

ՀՀ պետական

բյուջեից ֆինանսավորման

ընդհանուր

գումարը Ծախսերի

ընդհանուր գումարը Արտաբյուջետային միջոցներից

գոյացող միջոցների

ընդհանուր գումարը Արտաբյուջետային միջոցներով

կատարված

ծախսերի

ընդհանուր

գումարը Բյուջետային միջոցներով

կատարված

ծախսերի

ընդհանուր գումարը Արտաբյուջետային

միջոցների գոյացման աղբյուրները*

նվիրատվություններից

կամ բարեգործական

այլ ծրագրերից այլ

աղբյուրներից

1997 թ. փաստացի

1997 թ. փաստացի

1997 թ. ծրագրային

* Արտաբյուջետային միջոցների գոյացման աղբյուրները նշելիս տեղեկանքին կից ներկայացվում է գրավոր տեղեկատվություն արտաբյուջետային միջոցների գոյացման աղբյուրների վերաբերյալ` առանձնացնելով գոյացման աղբյուրները և տվյալ աղբյուրից գոյացող միջոցների ընդհանուր գումարը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։