Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ N 08-395-Լ ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

11 դեկտեմբերի 2008 թ.

ք. Երևան N 08-395-Լ

Հ Ր Ա Մ Ա Ն

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 11.12.08 թ. կայացած նիստի).

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱ կազմակերպության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0535 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 04.11.08 թ. N 08-349-Լ հրամանով, համարել վերացված։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Ֆիրմա Ագատ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0433 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 21.11.08 թ. N 08-377-Լ հրամանով, համարել վերացված։

3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝ «Սլակ Ռիելթի» ՍՊ ընկերությանը և անհատ ձեռնարկատեր Լարիսա Ավետիսյանին տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։

4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։

Կոմիտեի նախագահ` Մ. Վարդանյան

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (11.12.2008թ. հր. N 08-395-Լ)

Հ/Հ Ֆիզիկական անձ(անուն,ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, Գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը

Գործողության ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկություններ

1 «Պետ. գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ

Երևան, Զաքիյան 10,

հեռ. 544-292, 09-211-022 ԱԳN0535 13.01.05 թ. 02562123 535 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ.

04.11.08 թ. N08–349-Լ հրամանով կասեցումը համարվել է վերացված

2 «Ֆիրմա Ագատ»

ՍՊԸ Երևան, Ալիխանյան Եղբայրներ 3, բն. 307

ԱԳN0433 03.09.03 թ. 01203745 433 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ.

21.11.08 թ. N08-377-Լ հրամանով կասեցումը համարվել է վերազված

3 «Սլակ Ռիելթի»

ՍՊԸ Երևան, Նալբանդյան 102, բն. 15, հեռ. 526-362

ԱԳN0817 11.12.08 թ. 02705889 812 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ.

Լիցենզիայի տրամադրում

4 Լարիսա Ավետիսյան (ԱՁ) Երևան, Բաբաջանյան

109, բն. 12, հեռ. 742-524 ԱԳN0818 11.12.08 թ. 32517987 813 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ.

Լիցենզիայի տրամադրում

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։