Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.1 Ծառայությունների մատուցման նպատակները

Կառավարչի կողմից մատուցվելիք ծառայությունների հիմնական նպատակները հետևյալն են.

ա) բարելավել Ընկերությունների կողմից մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը, արդյունավետությունը և տնտեսական կայունությունը,

բ) խթանել բաժանորդների ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վճարելու պատրաստակամությունը՝ ծառայությունների որակի բարձրացման և սպառողների սպասարկման մեխանիզմների բարելավման միջոցով,

գ) բարելավել Ընկերությունների ֆինանսական վիճակը և ապահովել ֆինանսական գործունեության հետագա կայունությունը,

դ) կազմակերպել աշխատակազմի ուսուցման և վերապատրաստման դասընթացներ` կառավարման, շահագործման և ֆինանսական ոլորտներում աշխատանքային կարողությունների կատարելագործման նպատակով, ապահովելով նշված ոլորտներում կայուն գործունեությունը պայմանագրի ավարտից հետո,

ե) գնահատել երկարաժամկետ անհրաժեշտ ներդրումներ և պատրաստել համապատասխան ներդրումային պլաններ յուրաքանչյուր ընկերության համար:

1.2 Կառավարչի պարտականությունները

ա) Կառավարիչը պետք է ապահովի ղեկավար անձնակազմ՝ տեխնիկական համակարգերի և ենթակառուցվածքների կառավարման, շահագործման և պահպանման, ինչպես նաև Ընկերությունների անձնակազմի արդյունավետ կառավարման և ղեկավարման համար:

բ) Շահագործման սկզբից մինչև պայմանագրի ավարտը Կառավարիչը ստանում է Ընկերությունների կնիքն օգտագործելու և Ընկերությունների բոլոր բանկային հաշիվների միակ կարգադրիչը լինելու բացառիկ լիազորությունը:

գ) Իրավաբանորեն կառավարչի բոլոր գործողությունները պետք է կատարվեն Ընկերությունների անունից, քանի որ Ընկերությունները հանդիսանալու են այն իրավաբանական անձինք, որոնք վերջնական պատասխանատվություն են կրելու բաժանորդների, մատակարարողների և երրորդ կողմ հանդիսացող այլ սուբյեկտների առջև:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։