Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածում`

1) 6-րդ կետի աղյուսակը 9-րդ և 13-րդ կետերից հետո համապատասխանաբար լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ և 13.1-րդ կետերով`

«9.1 Կո= ՓՄ0 /Դ0 .1 x Դ0.2 տեղական տուրքի տվյալ տեսակի վերացման դեպքում, եթե համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը չի գտնվում օրենքով սահմանված համապատասխան միջակայքում կամ տարբերվում է նույն օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափից».

«13.1 Եո=ՓՄո/Դո.1 x Դո.2 նոր տեղական տուրք սահմանելու դեպքում, եթե համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը չի գտնվում օրենքով սահմանված համապատասխան միջակայքում կամ տարբերվում է նույն օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափից».

2) 6-րդ կետը «Գո» հասկացության մեկնաբանությունից առաջ լրացնել հետևյալ պարբերությամբ`

«հաստատագրված դրույքաչափի դեպքում «Դո» և «Դ0» մեծությունները որպես վերին սահման դիտարկելիս համապատասխանաբար փոխհատուցման կամ բազային տարվա համար`

ա) օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափերն են` առանց վերին սահմանի նկատմամբ օրենքով նախատեսված գործակցի կիրառման, եթե տվյալ բանաձևում օգտագործվող համայնքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափի նկատմամբ ևս կիրառված չէ վերին սահմանի նկատմամբ օրենքով նախատեսված գործակիցը,

բ) նախորդ կետում չնշված մնացած դեպքերում օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափերն են` վերին սահմանի նկատմամբ օրենքով նախատեսված գործակցի կիրառմամբ:».

3) 6-րդ կետը վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Դ0.1 -ն և Դո.1 -ն տեղական տուրքերի գծով հաշվարկներում համապատասխանաբար բազային և փոխհատուցման տարվա համար համայնքի ավագանու սահմանած դրույքաչափերն են, որոնք չեն գտնվում օրենքով սահմանված համապատասխան միջակայքում կամ հավասար չեն հաստատագրված դրույքաչափին:

Դ0.2 -ն և Դո.2 -ն տեղական տուրքերի գծով հաշվարկներում համապատասխանաբար բազային և փոխհատուցման տարվա համար համայնքի ավագանու սահմանած Դ0.1 և Դո.1 դրույքաչափերն են` ճշգրտված սույն կետի համաձայն:

Օրենքով սահմանված համապատասխան միջակայքում չգտնվելու կամ օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափից տարբերվելու դեպքերում սույն կետում նշված բանաձևերում կիրառվող` համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (բացառությամբ սույն հավելվածի 9.1-րդ և 13.1-րդ կետերում տրված Դո.1 և Դ0.1 դրույքաչափերի) ճշգրտվում է՝ հավասարեցվելով`

ա) համապատասխան միջակայքի վերին սահմանին, եթե այդ դրույքաչափը մեծ է վերին սահմանից,

բ) համապատասխան միջակայքի ստորին սահմանին, եթե այդ դրույքաչափը փոքր է ստորին սահմանից,

գ) հաստատագրված դրույքաչափին` օրենքով վերին սահմանի նկատմամբ սահմանված գործակցի կիրառմամբ, եթե համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը մեծ է հաստատագրված դրույքաչափից` օրենքով վերին սահմանի նկատմամբ սահմանված գործակցի կիրառմամբ,

դ) հաստատագրված դրույքաչափին` առանց վերին սահմանի նկատմամբ օրենքով սահմանված գործակցի կիրառման, նախորդ կետում չնախատեսված մնացած դեպքերում:».

4) 7-րդ կետի «ա» ենթակետը «լրացուցիչ եկամուտների» բառերից հետո լրացնել «և կորուստների» բառերով, իսկ «բ» ենթակետը «կորուստների» բառից առաջ` «լրացուցիչ եկամուտների և» բառերով.

5) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով և նոր պարբերությունով`

«դ) անկախ համայնքի ավագանու կողմից նոր դրույքաչափի սահմանման պահից, համայնքի բյուջեի կորստի փոխհատուցման առաջին տարին նոր դրույքաչափը սահմանող օրենքի համապատասխան նորմն ուժի մեջ մտնելու տարին է:

Եթե համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքով փոխվել է տեղական տուրքի հաշվարկման կարգը, ապա սույն հավելվածի 6-րդ կետի բանաձևերը կիրառելիս նախքան օրենսդրական փոփոխությունը գործող հաշվարկման կարգ ունեցող տեղական տուրքը համարվում է դադարեցված, իսկ օրենսդրական փոփոխությունից հետո նոր հաշվարկման կարգ ունեցող նույն տեղական տուրքը` նոր սահմանված:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։