Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 43-րդ հոդվածի «դ» ենթակետում`
1) երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Բացառությամբ բռնագրավման, նվիրատվության կամ այլ ձևով պետությանը օտարման դեպքերի, հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով:».
2) երկրորդ պարբերությունը «մասով» բառից հետո լրացնել «(բացառությամբ պետությանը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնման դեպքերի)» բառերով: