Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 26-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սույն հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում`
ա) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք սահմանված կարգով հաշվառվել են հարկային մարմնում և որոշակի գործունեության մասով ստացել համապատասխան արտոնագիր,
բ) այն անձանց նկատմամբ, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցված է եղել առանց լիցենզավորող մարմնի որոշման:»: