ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2008 թվականի N 1535-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության լաբորատոր մասնաշենքի, կցակառույց օբյեկտների և կաթսայատան շինարարության նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 40000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. դեկտեմբերի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
դեկտեմբերի 25-ի N 1535-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում, իսկ ավելացումները` դրական նշանով)
բաժի-
նը խում-
բը դա-
սը տարի
1 2 3 4 5
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ -
այդ թվում`
07 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (40,000.0)
այդ թվում`
06 Առողջապահություն (այլ դասերին չպատկանող) (35,000.0)
այդ թվում`
01 Առողջապահական հարակից ծառայություններ և ծրագրեր (12,404.0)
այդ թվում`
02. Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների անցկացման գծով պետական պատվեր (12,404.0)
այդ թվում`
ՀՀ առողջապահության նախարարություն (12,404.0)
այդ թվում`
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (12,404.0)
15. Առողջապահության համակարգի գործունեության զանգվածային տեղեկատվության ապահովման գծով պետական պատվեր (6,010.0)
այդ թվում`
ՀՀ առողջապահության նախարարություն (6,010.0)
այդ թվում`
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (6,010.0)
16. Մասնագիտական, խորհրդատվական և կազմակերպամեթոդական աջակցության գծով պետական պատվեր (6,586.0)
այդ թվում`
ՀՀ առողջապահության նախարարություն (6,586.0)
այդ թվում`
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (6,586.0)
18. Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի և դեղագործական արտադրանքի մաքսազերծման և բաշխման աշխատանքների գծով պետական պատվեր (5,000.0)
այդ թվում`
ՀՀ առողջապահության նախարարություն (5,000.0)
այդ թվում`
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (5,000.0)
19. Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի աջակցության գծով պետական պատվեր (5,000.0)
այդ թվում`
ՀՀ առողջապահության նախարարություն (5,000.0)
այդ թվում`
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (5,000.0)
04 Հանրային առողջապահական ծառայություններ (5,000.0)
այդ թվում`
01 Հանրային առողջապահական ծառայություններ (5,000.0)
այդ թվում`
06. Արյան հավաքագրման և դրան առնչվող ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր (5,000.0)
այդ թվում`
ՀՀ առողջապահության նախարարություն (5,000.0)
այդ թվում`
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (5,000.0)
11 Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր 40,000.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 40,000.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 40,000.0
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 40,000.0
այդ թվում`
ՀՀ կառավարություն 40,000.0
այդ թվում`
Այլ ծախսեր 40,000.0
այդ թվում`
Պահուստային միջոցներ 40,000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան