Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱԳՐԱՐԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-03-04-ից մինչև 2006-03-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2006-03-04Բացել ARLIS-ում

040.0171.11.03.98

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահի պաշտոնակատար

Ռ. Քոչարյան

11 մարտի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մարտի 1998 թվականի N 171

քաղ. Երևան

ԱԳՐԱՐԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել`

ա) երկրագործության կանոնները (կցվում է).

բ) անասնապահության կանոնները (կցվում է).

գ) գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման կանոնները (կցվում է).

դ) Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը (կցվում է).

(«դ» կետը խմբ. 30.09.00 N 608)

ե) Հայաստանի Հանրապետության համար կարանտինային նշանակություն ունեցող բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի անվանացանկը (կցվում է).

զ) կարանտինային անվտանգության ապահովման նպատակով կարգավորվող առարկաների (կարանտինի օբյեկտ)՝ բույսերի, բուսական արտադրանքի, բեռնարկղի, փաթեթավորման և այլ նյութերի անվանացանկը (կցվում է):

(«զ» կետը խմբ. 07.02.01 N 608)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մարտի 11-ի N 171 որոշմամբ

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

I. Ընդհանուր դրույթներ

1. Սույն կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների կողմից իրականացվող երկրագործության կանոնները:

2. Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոններով:

II. Հողերի մշակությունը, պարարտանյութերի ու թունանյութերի օգտագործումը, մոլախոտային բուսականության դեմ տարվող պայքարը

3. Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները և քաղաքացիները պարտավոր են իրականացնել`

ա) հողի հիմնական, նախացանքային, հետցանքային և միջշարքային մշակության համալիր միջոցառումները.

բ) հողի հողատարումը կանխարգելող համալիր միջոցառումները.

գ) հողի երկրորդային աղակալումը և ճահճացումը կանխարգելող համալիր միջոցառումները.

դ) հողի խորքային ջրերի թույլատրելի մակարդակի պահպանումը, ինչպես նաև մշակաբույսերի ոռոգման ընթացքում գերխոնավության կանխարգելումը.

ե) հողի օգտակար հատկանիշների պահպանման համալիր միջոցառումները.

զ) հողը պարարտանյութերի, թունանյութերի և կենսապատրաստուկների վնասակար մնացորդների աղտոտումից պաշտպանելու միջոցառումները.

է) հողի հիմնական սննդատարրերի (ազոտ, ֆոսֆոր, կալիում) պակասը լրացնող համալիր միջոցառումները.

ը) պարարտացման համալիր միջոցառումների կատարման ընթացքում սանիտարական և ֆիտոսանիտարական անվտանգությունը:

4. Արգելվում է`

ա) համապատասխանության սերտիֆիկատ չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում չընդգրկված, ինչպես նաև ընդգրկված, բայց ժամկետանց թունանյութերի և կենսաբանական միջոցների ներկրումն ու օգտագործումը.

բ) սանիտարական և ֆիտոսանիտարական նորմերին չհամապատասխանող պահեստներում ու շինություններում պարարտանյութերի, թունանյութերի և կենսապատրաստուկների պահպանումը.

գ) պահեստներում պարարտանյութերի, թունանյութերի, կենսապատրաստուկների և սննդամթերքի համատեղ պահպանումը, փոխադրամիջոցներով դրանց միաժամանակյա փոխադրումը.

դ) բուսաբուծական այն մթերքի իրացումը, որը պարունակում է թունանյութերի պարարտանյութերի անթույլատրելի քանակություն:

(4-րդ կետը խմբ. 30.09.00 N 608)

III. Սերմնանյութի և տնկանյութի արտադրությունը, ներմուծումը, իրացումն ու որակի պահպանումը

5. Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները և քաղաքացիները պարտավոր են ապահովել`

ա) սերմնանյութի ու տնկանյութի արտադրության համար հողի և տեղանքի ընտրությունը.

բ) մշակաբույսերի փոխանակությունը.

գ) սերմնանյութի ու տնկանյութի սորտայնության (սորտ, հիբրիդ, վերարտադրություն) դասի և որակի վկայականի առկայությունը.

դ) սորտերի շրջանացվածությունը.

ե) սերմնանյութի և տնկանյութի նախացանքային մշակությունը` զտումը, տեսակավորումը, ախտահանումը.

զ) սերմնադաշտերի և տնկարանների գնահատման (ապրոբացիա) հատուկ միջոցառումների իրականացումը.

է) սերմնանյութի ու տնկանյութի ներկրման, փոխադրման, պահպանման, վաճառքի և օգտագործման համալիր միջոցառումների (փաթեթավորում, պիտակավորում, որակի և կարանտինային վկայական) իրականացումը:

6. Արգելվում է անհայտ ծագում ունեցող սերմնանյութի և տնկանյութի օգտագործումը:

IV. Բույսերի տարածված և կարանտինային հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ տարվող պայքարը

7. Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները և քաղաքացիները պարտավոր են ապահովել`

ա) գյուղատնտեսական հողատեսքերի, ցանքերի և տնկարկների առավել վտանգավոր, այդ թվում կարանտինային հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացումը.

բ) հողում և բուսական ծագում ունեցող մթերքում թունանյութերի թույլատրելի մնացորդային առավելագույն քանակը չգերազանցելը.

գ) կարանտինային ծառայության կողմից կարանտինային օբյեկտ հանդիսացող ներկրվող բույսերի, բուսական ծագում ունեցող մթերքի, տնկանյութերի, փոխադրամիջոցների և փաթեթանյութերի զննումն ու փորձազննումը:

8. Արգելվում է`

ա) հանրապետությունում օգտագործման համար անթույլատրելի թունանյութերի և կենսապատրաստուկների օգտագործումը.

բ) մինչև 18 տարեկան, բժշկական քննություն չանցած անձանց և հղի կանանց ներգրավումը թունանյութերի հետ կատարվող աշխատանքներում.

գ) ախտահանված սերմերի` որպես սնունդ, անասնակեր օգտագործումը.

դ) հանրապետության կարանտինային դրություն հայտարարված տարածքներից առանց կարանտինային վկայագրի բույսերի, բուսական ծագում ունեցող մթերքի, սերմերի և տնկանյութի ներմուծումն ու արտահանումը:

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մարտի 11-ի N 171 որոշմամբ

ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

I. Ընդհանուր դրույթներ

1. Սույն կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտում անասնապահական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սույբեկտների և քաղաքացիների կողմից իրականացվող անասնապահության կանոնները:

2. Անասնապահական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներն ու քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոններով:

II. Կենդանիների վարակիչ հիվանդությունների տարածման կանխումն ու վերացումը

3. Տնտեսավարող սուբյեկտները և քաղաքացիները պարտավոր են`

ա) տեղեկացնել համապատասխան անասնաբուժական ծառայությանը նոր կենդանիներ ձեռք բերելու մասին.

բ) օժանդակել կենդանիների (թռչունների, մորթատու գազանների, ձկների ու մեղուների) վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելող և այդ հիվանդությունները վերացնող միջոցառումների անցկացմանը.

գ) համապատասխան անասնաբուժական ծառայություն ներկայացնել կենդանիներին` զննման, ախտորոշիչ հետազոտման, կանխարգելիչ պատվաստման համար.

դ) անհապաղ տեղյակ պահել համապատասխան անասնաբուժական ծառայությանը կենդանիների հանկարծակի անկումների կամ միաժամանակյա զանգվածային հիվանդության բոլոր դեպքերի մասին.

ե) ժամանակին հավաքել և տեխնիկական օգտահանման կամ ոչնչացման ենթարկել կենդանիների դիակները.

զ) սահմանված ժամկետներում ապահովել անասնաշենքերի, կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի պահպանման ու վերամշակման կառույցների ախտահանման, միջատազերծման և դերատիզացման աշխատանքները:

III. Մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպանությունը

4. Անասնապահական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին և քաղաքացիներին արգելվում է`

ա) սահմանված կարգով անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված մսի, կենդանիների սպանդից գոյացած մսային և այլ մթերքի, կաթի, կաթնամթերքի, ձվի ու անասնապահական այլ մթերքի սննդի նպատակով իրացումը.

բ) անասնապահական թափոններով շրջապատի բնական միջավայրի աղտոտումը.

գ) անթույլատրելի վայրերում անասնապահական մթերքի և հումքի իրացումը:

IV. Անասնապահության և տոհմային գործի վարումը

5. Անասնապահական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին և քաղաքացիներին արգելվում է`

ա) կենդանիներին խոշտանգելը, ծեծելը և այլ դաժան վերաբերմունքը.

բ) հանրապետությունում շրջանացված ցեղերից զատ, այլ ցեղերի կենդանիների ներկրումը, բուծումն ու դրանց վաճառքը.

գ) տոհմակայաններում անորակ սերմի (սպերմայի) վաճառքն ու օգտագործումը.

դ) գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ծառայությունների մատուցումն այն անձանց կողմից, որոնք չունեն համապատասխան մասնագիտական որակավորում:

V. Անասնապահական մթերքի և հումքի արտադրությունը, փոխադրումը, պահպանությունն ու իրացումը

6. Անասնապահական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները և քաղաքացիները պարտավոր են`

ա) այլ վայր փոխադրվող կենդանիներին (ներառյալ թռչունները, մորթատու գազանները, ձկները, մեղուները և այլն), կենդանական ծագում ունեցող մթերքը և հումքն ուղեկցելիս ունենալ անասնաբուժական վկայականներ.

բ) շուկաներում իրացվող կենդանիների համար ունենալ համապատասխան անասնաբուժական փաստաթղթեր.

գ) մթերման կետերում, շուկաներում կամ առևտրի այլ կետերում, պահեստավորման կամ վաճառքի համար ստացվող կենդանական ծագում ունեցող մթերքը և հումքը ներկայացնել անասնաբուժասանիտարական փորձաքննության.

դ) բրուցելյոզ և տուբերկուլյոզ հիվանդությունների նկատմամբ դրական հակազդող կենդանիների, ինչպես նաև տուբերկուլյոզի նկատմամբ դրական հակազդող թռչունների սպանդը կատարել մսի վերամշակման ձեռնարկություններում (հատուկ պայմաններում` սալիկապատված շինություններում` սառնարանային խցիկի առկայությամբ, ապահովված ջրով, կոյուղով, ուր աշխատանքից հետո կատարվում է ամենօրյա ընթացիկ ախտահանություն).

ե) շուկաներ (այդ թվում` խանութներ և իրացման թույլատրելի վայրեր) վաճառքի համար բերված կաթը, կաթնամթերքը ներկայացնել պարտադիր անասնաբուժասանիտարական փորձաքննության.

զ) մթերելիս ու առաքելիս կաշվե և մորթեհումքը ներկայացնել պարտադիր լաբորատոր հետազոտման սիբիրախտ հիվանդության ստուգման նպատակով:

7. Արգելվում է`

ա) 14 օրականից փոքր գյուղատնտեսական կենդանիների սպանդը` մսի համար.

բ) հիվանդության մեջ կասկածելի կենդանիների և թռչունների սպանդը` մսի համար.

գ) սիբիրախտի դեմ պատվաստված կամ բուժման ենթարկված կենդանիների սպանդը պատվաստումից հետո 14 օրվա, իսկ դաբաղ հիվանդության դեմ պատվաստված կենդանիների սպանդը 21 օրվա ընթացքում.

դ) հարկադիր մորթված կենդանիների մսեղիքի օգտագործումն առանց անասնաբուժական լաբորատոր հետազոտման այն ենթարկելու.

ե) անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կաթի և կաթնամթերքի իրացումը.

զ) կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ անապահով բնակավայրերից ու տնտեսություններից ստացված կաթի և կաթնամթերքի օգտագործումն ու իրացումը:

VI. Անասնաբուժական դեղամիջոցների, ախտահանիչ նյութերի փոխադրումը, պահպանումը, օգտագործումը

8. Անասնապահության գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին և քաղաքացիներին արգելվում է օգտագործել և իրացնել դեղաբանական ձեռնարկում (ֆարմակոպեա) չգրանցված դեղամիջոցները, հատուկ կերային լրացակերերը, պատվաստամիջոցները և այլ կենսաբանական պատրաստուկներ կամ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանող պատրաստուկները:

VII. Կարանտինային հիվանդությունների և այլ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներթափանցման կանխարգելումը

9. Անասնապահական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին և քաղաքացիներին թույլատրվում է կենդանիներ, կենդանական ծագում ունեցող մթերք, հումք և անասնակեր ներմուծել ու արտահանել միայն Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում համապատասխան անասնաբուժական փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

10. Ներմուծվող կամ արտահանվող կենդանիների մոտ վարակիչ հիվանդություններ հայտնաբերելիս կատարվում է հիվանդ կենդանիների մեկուսացում, հիվանդության վերացում, տարածքի վարակազերծում:

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մարտի 11-ի N 171 որոշմամբ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

I. Ընդհանուր դրույթներ

(Բաժինն ուժը կորցրել է 19.01.06 N 60-Ն)

II. Տրակտորների, ինքնագնաց շասսիների, տրակտորային կցանքների, պետական ու միասնական համարանիշների ապահովումը

(Բաժինն ուժը կորցրել է 19.01.06 N 60-Ն)

III. Գյուղատնտեսական տեխնիկան գրանցելը և հաշվառումից հանելը

(Բաժինն ուժը կորցրել է 19.01.06 N 60-Ն)

IV. Գյուղատնտեսական տեխնիկայի վարման իրավունքի փաստաթղթերը և տեխնիկական զննման կազմակերպումն ու անցկացումը

13. Բոլոր տրակտորները և ինքնագնաց մեքենաները, կախված դրանց տեսակներից, նշանակությունից և ղեկավարման առանձնահատկություններից, դասակարգվում են «ա», «բ», «վ», «գ», «դ» և «ե» կարգերի:

14. Տրակտորիստ-մեքենավարն իրավունք ունի վարելու միայն վարման իրավունքի վկայականում նշված կարգի տրակտորներն ու ինքնագնաց մեքենաները:

15. Անվտանգ շահագործման ու շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վրա ազդող անսարքությունների հայտնաբերման և կանխման նպատակով տարին մեկ անգամ գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կողմից կազմակերպվում ու անցկացվում է մեքենաների տեխնիկական վիճակի զննում (տեխզննում):

16. Տեխնիկական զննման ենթակա է տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկան:

V. Գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վիճակը և շահագործումը

17. Տրակտորիստ-մեքենավարը պարտավոր է իր մոտ ունենալ և ագրարային տեսուչի պահանջով ներկայացնել`

ա) տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու իրավունքի վկայական.

բ) տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթեր.

գ) ուղեգիր կամ երթուղային թերթ (բացառությամբ ոչ պետական սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների).

դ) սահմանված կարգով հաստատված լիազորագիր (տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ բացակայության դեպքում):

18. Տրակտորիստ-մեքենավարին արգելվում է`

ա) ոգելից խմիչք կամ թմրադեղ օգտագործած վիճակում վարել տրանսպորտային միջոցը.

բ) տրանսպորտային միջոցի վարումը հանձնել այնպիսի անձանց, որոնք գտնվում են ալկոհոլ կամ թմրանյութեր օգտագործած վիճակում.

գ) տրակտորներով, տրակտորային կցասայլերով և կցանքներով փոխադրել մարդկանց.

դ) գերազանցել տվյալ տրանսպորտային միջոցի, տրակտորի կամ ինքնագնաց մեքենաների տեխնիկական բնութագրով սահմանված առավելագույն արագությունը.

ե) երթուղում արհեստականորեն դժվարացնել մյուս տրանսպորտային միջոցների կանոնավոր երթևեկությունը.

զ) վարորդական խցիկում սահմանված թվից ավելի մարդկանց և բեռներ փոխադրելը:

(Կանոնները փոփ. 19.01.06 N 60-Ն)

Ձև 1

___________________

(մարզի անվանումը)

գյուղատնտեսական տեխնիկայի

մարզային պետական տեսուչ

պրն_______________

Դ Ի Մ ՈՒ Մ

Խնդրում եմ ____________________________________________

(գործի էությունը)

1. __________________________________________________

2. __________________________________________________

3. __________________________________________________

4. __________________________________________________

Տվյալներ` _____________________________________________

(տրակտոր, կոմբայն, ինքնագնաց, շասսի)

մեքենայի տիպը` _____________ մակնիշը` _____________________

թողարկման տարեթիվը` __________արտադրող գործարանը` ___________

գործարանային համարը` _________շարժիչի համարը` _______________

տեխնիկական վկայագիրը` _________պետհամարանիշը` ______________

Ձևակերպումը վստահվում է կատարելու __________________________

(անունը, ազգանունը)

Անձնագիր_______________ տրված ________________________

(սերիա, N)

որի ստորագրությունը` ___________________________հաստատում են`

Ձեռնարկության ղեկավարը __________________________________

(ստորագրությունը)

Գլխավոր հաշվապահը _____________________________________

(ստորագրությունը)

Պետական տեսուչի գրանցումները

Տրված են` պետհամարանիշ __________________________________

(սերիա, N)

_____________________Տեխնիկական վկայագիր _______________

«__»___________ 19__թ. ________________

(ստորագրությունը)

Ձև 2

______________գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությանը

(մարզի անվանումը)

Քաղաքացի __________________________________________-ից

(անունը, ազգանունը)

Ծննդյան թիվը___________________ բնակավայրը_______________

___________________________________________________

(հասցեն)

Անձնագիր ________________տրված ________________________

(սերիա, N)

___________________________________________________

Աշխատանքի վայրը` _______________________________________

Դ Ի Մ ՈՒ Մ

Խնդրում եմ ____________________________________________

(խնդրի էությունը)

____________________________________________________

(մեքենայի տիպը, մակնիշը)

գործարանային համարը` _______________շարժիչի համարը` __________

պետհամարանիշը` _______________տեխանձնագրի համարը` __________

թողարկման տարեթիվը` _____________________________________

Դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը.

1. __________________________________________________

2. __________________________________________________

3. __________________________________________________

«__»___________ 19__թ. ________________

(ստորագրությունը)

Պետական տեսուչի ծառայողական նշումները, մեքենային տվյալների

համապատասխանությունը դիմումում նշվածին.

«__»___________ 19__թ. Տեսուչ ________________

(ստորագրությունը)

տրված է համարանիշ ______________________________________

(սերիա, N)

տեխնիկական անձնագիր ____________________________________

(սերիա, N)

«__»___________ 19__թ. Տեսուչ ________________

(ստորագրությունը)

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մարտի 11-ի N 171 որոշմամբ

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների

Առևտրական անվանումը Ազդող նյութը Պատրաստուկային ձևը

1 2 3

Միջատասպան - տզասպան պատրաստուկներ

Ակտարա տիամետօքսան 250 գ/կգ կխ

Ակտելլիկ (ֆոսֆեցիդ) պիրիմիֆոսմեթիլ 500 գ/լ էխ

Անոմետրին (րովիկուրտ, վիսմետրին) պերմետրին 250 գ/լ էխ

Անտիո ֆորմոտիոն 250 գ/լ էխ

Ապոլլո կլոֆենտիզին 500 գ/լ կխ

Արրիվո (ցիմբուշ, ցիպերկիլ, րիպկորտ, ցիտկոր, շերպա) ցիպերմետրին 250 գ/լ էխ

Բազուդին (դիազինոն) դիազինոն 600 մլ/լ էխ, 100 գ/կգ հ., 600 մլ/լ ջէխ,

Բի - 58 նոր դիմետոատ 380 գ/լ էխ

Բուլդոկ բետացիֆլուտրին 25 գ/լ էխ

Վերտիմեկ աբամեկտին 18 գ/լ էխ

Դանիտոլ ֆենպրոպատրին 100 գ/լ կխ, էխ

Դեցիս դելտամետրին 25 գ/լ էխ, կխ

Դիմիլին դիֆլուբենզուրոն 250 գ/կգ թ.փ.

Դուրսբան քլորպիրիֆոս 408 գ/լ էխ

Ինսեգար ֆենօքսիկարբ 250 գ/կգ թ.փ.

Կարատե լյամբդացիգալոտրին 50 գ/լ էխ

Կարբոֆոս մալատիոն 500 գ/լ էխ

Կալիպսո տիակլոպրիդ 480 գ/լ կխ

Կոնֆիդոր իմիդոկլոպրիդ 200 գ/լ էխ

Լեբայցիդ ֆենտիոն 500 գ/լ կխ

Մագտոքսին մագնեզիումի ֆոսֆիդ 660 գ/կգ գ., հաբ.

Մավրիկ 2 F ֆլյուվալինատ 223 գ/լ կխ

Մետաբրոմ 980 մեթիլ բրոմիդ 980 գ/կգ գազ

Մեթալդեհիդ մեթալդեհիդ 50 գ/կգ հ.

Միտակ ամիտրաց 200 գ/լ էխ

Նեորոն բրոմպրոպիլատ 500 գ/լ էխ

Նիսսորան գեկսիտիազոկս 100 գ/կգ թ.փ., 50 գ/լ էխ

Նուրելլ-Դ քլորպիրիֆոս+ +ցիպերմետրին 500+50 գ/լ էխ

Օմայթ պրոպարգիդ 300 գ/կգ թ.փ., 570 գ/լ էխ

Պեգաս դիաֆենտիուրոն 250 գ/լ կխ

Պրեպարատ 30 նավթայուղեր 760 գ/կգ հյէ

Պրեստիժ իմիդակլոպրիդ+ +պենսիսուրոն 290 գ/լ կխ

Ռիպկորդ ցիպերմետրին 400 գ/լ էխ

Ծծումբ ծծումբ 800 գ/կգ փ

Սանմայթ պիրիդաբեն 200 գ/կգ թփ

Սումի-ալֆա էսֆենվալերատ 50 գ/լ էխ

Սումիտիոն ֆենիտրոտիոն 500 գ/լ էխ

Սումիցիդին ֆենվալերատ 200 գ/լ էխ

Տալստար բիֆենտրին 100 գ/լ էխ

Ֆաստակ ալֆացիպերմետրին 100 գ/լ էխ

Ֆոզալոն (զոլոն) ֆոզալոն 350 գ/լ էխ

Ֆյուրի զետացիպերմետրին 100 գ/լ ջէ

Ֆոստոքսին ալյումինի ֆոսֆիդ 560 գ/կգ հ

Ֆուֆանոն մալատիոն 570 գ/լ էխ

Խոստակվիկ խեպտենոֆոս 500 գ/լ էխ

Ոֆատոքս պարատիոն մեթիլ 300 գ/կգ փ

Կենսաբանական միջատասպան պատրաստուկներ

Ինսեկտին Bac.thur, var. insectus 60 մլդ.սպ/գ, ԿԱ-2000 ԱՄ/գ թփ

Ինսեկտին Bac.thur, var. insectus էկզոտոկսին 30 մլրդ.սպոր/գ, ԿԱ-1000 ԱՄ/գ թփ

Լեպիդոցիդ, խիտ Bac.thur, var. kurstaki 100 մլրդ.սպոր/գ թփ

Բիտօքսիբացիլին Bac.thur, var. thuringiensis, ԿԱ-1500 ԱՄ/գ չփ

Բիտօքսիբացիլին Bac.thur, var. thuringiensis, ԿԱ-2000 ԱՄ/գ թփ

էկզոտոկսին

Բովերին Beauveria bassiana շտամ TC 92 2 մլրդ. սպոր/գ հեղուկ

Վերտիցիլին Verticillium lecanii շտամ PY 4/1 2 մլրդ. սպոր/գ հեղուկ

Նեմատոդասպան պատրաստուկներ

Վիդատ օկսամիլ 100 գ/կգ հ

Սնկասպան պատրաստուկներ

Ակրոբատ ՄՑ դիմետոմորֆ+մանկոցեբ 690 գ/կգ թփ

Ալտո ցիպրոկոնազոլ 400 գ/լ կխ

Արցերիդ մետալակսիլ+ +պոլիկարբացին /70+530 գ/կգ/ թփ

Անտրակոլ պրոպինեբ 700 գ/կգ/ թփ

Ատեմի հ ծծումբ+ցիպրոկոնազոլ /800+8գ/կգ/ ջլհ

Բայլետոն տրիադիմեֆոն 250 գ/կգ թփ

Ֆունդազոլ (բենլատ, բենոմիլ) բենոմիլ 500 գ/կգ թփ

Վեկտրա բրոմուկոնազոլ 100 գ/լ կխ

Դիտան Մ-45 մանկոցեբ 800 գ/կգ թփ

Պղնձարջասպ պղնձի սուլֆատ 980 գ/կգ լփ

Պղնձի քլորօքսիդ պղնձի քլորօքսիդ 900 գ/կգ թփ

Կուպկրօկսատ պղնձի եռհիմնային սուլֆատ 345 գ/կգ կխ

Միկալ պլյումինի ֆոսէթիլ+ +ֆոլպետ /500+250 գ/կգ/ թփ

Մոնսերեն պենսիոուրոն+կապտան 125+500 գ/կգ/ փ

Մելոդի դու իմպրովալիկարբ+ +պրոպինեբ 670 գ/կգ թփ

Մելոդի կոմպակտ իմպրովալիկարբ+ֆոլպետ 435 գ/կգ թփ

Մելոդի կա իմպրովալիկարբ+պղինձ 392 գ/կգ թփ

Օքսիխոմ պղնձի քլորօքսիդ+ +օքսադիկսիլ 700+100 գ/կգ թփ

Պոլիխոմ պղնձի քլորօքսիդ+ +պոլիկարդին (200+600 գ/կգ) թփ

Ռիդոմիլ գոլդ ՄՑ-68 մետալակսիլ+մանկոցեբ 80+640 գ/կգ թփ

Իմպակտ ֆլուտրիաֆոլ 125 գ/լ կխ

Ծծումբ կոլոիդ ծծումբ Սկոր դիֆենոկոնազոլ 250 գ/լ էխ

Տիլտ պրոպիկոնազոլ 250 գ/լ էխ

Տիլտ պրեմիում պրոպիկոնազոլ 375 գ/կգ թփ

Տոպազ պենկոնազոլ 100 գ/լ էխ

Տուբարիդ պղնձի քլորօքսիդ+ +մետալակսիլ 500+100 գ/կգ թփ

Ֆոլիկուր տեբուկոնազոլ 250 գ/լ էխ

Խորուս ցիպրոդինիլ 750 գ/կգ ջդհ

Էուպարեն Մ տոլիֆլուանիդ 500 գ/կգ թփ

Հորիզոն տեբուկոնազոլ 250 գ/լ կխ

Սնկասպան ախտահանիչներ

Վիտավաքս 200 կարբօքսին+տիրամ 375+375 գ/կգ թփ

Վիտավաքս 200 ֆֆ կարբօքսին+տիրամ 170+170 գ/լ ջկխ

Վիտատիուրամ կարբօքսին+տիրամ 500+300 գ/կգ թփ

Դիվիդենդ դիֆենոկոնազոլ 30 գ/լ կխ

Ռաքսիլ տեբուկոնազոլ 60 գ/լ էխ

ՏՄՏԴ տիրամ 800 գ/կգ թփ

Ֆենորամ կարբօքսին+տիրամ 470+230 գ/կգ թփ

Ֆենորամ սուպեր կարբօքսին+տիրամ 470+230 գ/կգ թփ

Մոլախոտասպան պատրաստուկներ

2.4-Դ ամինային աղ դիմեթիլ ամինային աղ 688 գ/լ ջլ

2.4-Դ 500 ամինային աղ դիմեթիլ ամինային աղ 500 գ/լ ջլ

Ալիրօքս ԷՊՏՑ+անտիդոտ 720 գ/լ էխ

Բանվել դիկամբա /դիմեթիլ ամինային աղ/ 480 գ/լ ջլ

Բազագրան բենտազոն 480 գ/լ ջլ

Բազագրան Մ բենտազոն+ՄՑՊԱ /դիմեթիլ ամինային աղ/ 250+125 գ/լ ջլ

Բաստա ամոնիումի գլյուֆոսինատ 200 գ/լ ջլ

Բետանալ ԱՄ դեսմիդիֆամ 175 գ/լ էխ

Բյուկտրիլ Դ բրոմօքսինիլ+2,4 Դ 225+225 գ/լ էխ

Գեզագարդ-50 պրոմետրին 500 գ/կգ թփ

Գլիսոլ գլիֆոսատ /իզոպրոպիլամինային աղ/ 360 գ/լ ջլ

Գրանստար տրիբենուրոն մեթիլ 750 գ/կգ չհկ

Դեզորմոն 2.4-Դ/դիմեթիլ ամինային աղ 600 գ/լ ջլ

Դիալեն 2.4 Դ+դիկամբա 342 գ/լ+34.2 գ/լ ջլ

Բուտիզան Ս մետազաքլոր 500 գ/լ կխ

Կլինի գլիֆոսատ 360 գ/լ ջլ

Զելեկ-սուպեր գալօքսիֆոպ-Ր- -էտոքսիմեթիլ /եթեր/ 104 գ/լ էխ

Զենկոր մետրիբուզին 700 գ/կգ թփ

Իգրան տերբուտրին 500 գ/կգ թփ

Կվարց-սուպեր իզոպրոտուրոն+ +դիֆլյուֆենիկան 500+50 գ/լ ջսխ

Լենտագրան պիրիդատ 600 գ/լ էխ

Լոնտրել-300 կլոպիրալիդ 300 գ/լ ջլ

Պարդներ բրոմօքսինիլ /եթերի օքտանոատ/ 225 գ/լ էխ

Պիրամին քլորիդազոն 650 գ/կգ թփ

Պրիմէքստրա մեթոլաքլոր+ +ատրազին 330+170 գ/լ կխ

Պումա-սուպեր 100 ֆենօքսապրոպ+Պ-էթիլ+ +անտիդոտ 100+27 գ/լ էխ

Ռաունդապ գլիֆոսատ /իզոպրոպիլ ամինային աղ/ 360 գ/լ ջլ

Ռեգլոն դիկվատ 150 գ/լ ջլ

Ռոնիտ 6-ե ցիկլոատ 720 գ/լ էխ

Սեմերոն դեսմետրին 250 գ/կգ թփ

Ստարանե ֆլուրոկսիպիր 200 գ/լ էխ

Ստոմպ պենդիմեթալին 330 գ/լ էխ

Տարգա-սուպեր խիզալոֆոպ-P-էթիլ 54,6 գ/լ էխ

Տոպիկ կլոդինաֆոպ- պրոպարգիլ+անտիդոտ 80+20 գ/լ էխ

Տոպոգարդ տերբուտրին+ +տերբուտիլազին 350+150 գ/կգ թփ

Տոտրիլ իօքսինիլ /եթերի օքտանոատ/ 225 գ/լ էխ

Տրեֆլան տրիֆլուրալին 240 գ/լ էխ

Ֆենագոն 2.4 դիքլոր բուտիլային էսթեր 420 գ/լ էխ

Ֆյուզիլադսուպեր ֆենոկսապրորբուտիլ 125 գ/լ էխ

Հարնես ացետոքլոր 900 գ/լ էխ

Էրադիկան 6 ե ԷՊՏՑ+անտիդոտ 720 գ/լ էխ

Մկնասպան պատրաստուկներ

Գլիֆտոր 1-3 դիֆտոր պրոպանոլ-2 720 մլ/լ տ

Կլերատ բրոդիֆակում 0.05 գ/կգ հ

Շտորմ Բ ֆլոկումաֆեն 0.05 գ/կգ ր

Ցինկի ֆոսֆիդ Ցինկի ֆոսֆիդ 20% տ.փ.

Բակտորոդենցիդ Salmonella հատիկային enteritidis, var., Tssatchenko, <Դ>խումբ տիտր 1 միլ/գ

Ծանոթություն

էխ - էմուլսիոն խտություն փ.- փոշի ջկխ - ջրակախութային խտություն

կխ - կախույթային խտություն ջ.լ.հ.- ջրում լուծվող ջ.լ.խ.- ջրում լուծվող խտություն

հ - հատիկավորված հատիկավորված լ.փ. - լուծվող փոշի հ.լ.է. -հատիկավորված լուծվող էմուլսիա

թ.փ. - թրջվող փոշի ջ.դ.հ. - ջրադիսպերսիոն հատիկավորված կա -կենսաբանական ակտիվություն

չ.փ. - չոր փոշի ջ.լ. - ջրային լուծույթ ԱՄ -ակտիվության միավոր

տ - տեխնիկական չհկ - չոր հոսուն կախույթ

(Անվանացանկը խմբ. 30.09.00 N 608)

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մարտի 11-ի N 171 որոշմամբ

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

Հայաստանի Հանրապետության համար կարանտինային նշանակություն ունեցող բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի

1. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված

ա) բույսերի վնասատուներ

1. Նարնջենու վահանակիր

2. Սպիտակ երիզավոր բզեզ

3. Արքայանարնջի մեծ ճանճ

4. Արևելյան կամ ասիական տերևալվիճ

5. Արևելյան ալրացող որդան

6. Արևելյան կիտրոնային վահանակիր

7. Բամբակենու եգիպտական սովկա

8. Թզենու մոմային կեղծ վահանակիր

9. Չինական հատիկակեր

10. Երեքնուկի ականող

11. Միջերկրածովային պտղաճանճ

12. Տրոգոդերմա անգուստում

13. Տրոգոդերմա բալֆինխուս

14. Տրոգոդերմա լոնգիսետոզում

15. Տրոգոդերմա Գրասսմանի

16. Տրոգոդերմա օրնատուն

17. Տրոգոդերմա սիմպլեքս

18. Տրոգոդերմա ստերնալե

19. Բամբակենու ցեց

20. Կիտրոնենու ականող ցեց

21. Կիտրոնի սև ճերմակաթևիկ

22. Ամբարային լայնակնճիթ երկարաքթիկ

23. Խնձորենու ճանճ

բ) բույսերի հիվանդություններ

Սնկային

24. Բամբակենու անտրաքնոզ

25. Ցորենի հնդկական մրիկ

26. Տեխասյան արմատային փտում

Վիրուսային

27. Սալորի գծային նախղեր (ամերիկյան)

28. Դեղձի մոզաիկա (ամերիկյան)

29. Կիտրոնենիների տրիստեցա

Բակտերիալ

30. Եգիպտացորենի բակտերիալ թառամում

31. Մեխակի վիլտ

32. Հակինթի դեղին հիվանդություն

33. Ցորենի դեղին լորձային բակտերիոզ

34. Կիտրոնիների քաղցկեղ

Նեմատոդային

35. Կարտոֆիլի դժգույն նեմատոդա

գ) մոլախոտեր

36. Թանթրվենու խնդեղի (կամ) խնդեղենի

37. Գծատերևային մորմ

38. Կալիֆոռնիական արևածաղիկ

39. Թարթիչավոր արևածաղիկ

40. Շրեշավոր արևածաղիկ

41. Անհարթ արևածաղիկ

42. Ստրիգաներ (բոլոր տեսակները)

2. Հայաստանի Հանրապետությունում սահմանափակ տարածված

ա) բույսերի վնասատուներ

1. Արևելյան պտղակեր

2. Կալիֆոռնիական վահանակիր

3. Կարտոֆիլի կոլորադյան բզեզ

4. Ֆիլոքսերա

5. Կիտրոնային ճերմակաթևիկ

6. Կոմստոկի որդան

բ) բույսերի հիվանդություններ

7. Կարտոֆիլի քաղցկեղ

8. Պտղատու ծառերի բակտերիալ այրվածք

9. Կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդա

գ) մոլախոտեր

10. Սողացող դառնախոտ

11. Գաղձեր

12. Տզկանեփ

ԱՊՀ անդամ պետություններում սահմանափակ տարածված

ա) բույսերի վնասատուներ

1. Բամբակենու ասիական սովկա

2. Ամերիկյան ճերմակաթիթեռ

3. Ավստրալիական ճռիկավոր որդան

4. Տանձենու հրաթիթեռ

5. Կարտոֆիլի ցեց

6. Հատիկային տրոգոդերմա

7. Դեղձենու պտղակեր

8. Թթենու վահանակիր

9. Բամբակենու ճերմակաթևիկ

10. Կիտրոնի ալրացող որդան

11. Քառաբիծ ընդակեր

12. Խնձորենու ոսկեբզեզ

13. Ճապոնական բզեզ

14. Ճապոնական մոմային կեղծ վահանակիր

15. Ճապոնական փայտաձև վահանակիր

բ) բույսերի հիվանդություններ

Սնկային

16. Ոսկեծաղկի (քրիզանթեմ) ասկոխիտոզ

17. Ոսկեծաղկի սպիտակ ժանգ

18. Վուշի պասմո

19. Եգիպտացորենի հարավային հելմինտոսպորիոզ

Վիրուսային

20. Խաղողի վազի ոսկեփայլ դեղնում

21. Օսպա (շարկա) սալորի, դեղձի, ծիրանի

գ) մոլախոտեր

22. Օշինդրատերևային ամրոս

23. Եռաբաժին ամրոս

24. Բազմամյա ամրոս

25. Փշոտ մորմ

26. Եռածաղկային մորմ

27. Կարոլինային մորմ

28. Տատաշային ցենխրուս

29. Եղեսպակ նշտարաձև

3. Հայաստանի Հանրապետության համար պոտենցիալ վտանգավոր*

ա) բույսերի վնասատուներ

Կեղծ կեղևակերներ

1. Ատամնավոր կնգուղավորիկ

2. Շատակեր կեղծ ատամնակեր

Հատիկակերներ

3. Գետնանուշի հատիկակեր

4. Ընդավորների բրազիլական հատիկակեր

5. Ոլոռի եգիպտական հատիկակեր

6. Ընդավոր մշակաբույսերի հատիկակեր

բ) բույսերի հիվանդություններ

Սնկային

7. Անդյան ֆոմոզ

8. Կարտոֆիլի պալարների մրիկ

9. Եգիպտացորենի դիպլոդիոզ

10. Սոյայի ցերկոսպորոզ

11. Սոյայի ցողունների քաղցկեղ

12. Խաղողի վազի թառամում

13. Մեխակի ֆիալոֆորա

14. Արևածաղկի ցողունի բծավորություն

Վիրուսային

15. Կարտոֆիլի անդյան վիրուս

16. Ելակի պառավի ցախավել

17. Վարդի վիլտ

18. Կարտոֆիլի դեղին գաճաճություն

19. Դեղձենու դեղնախտ (միկոպլազմա)

20. Ոսկեծաղկի գաճաճություն

21. Լոլիկի շրջանակաձև գծավորություն

22. Ելակի ծածուկ վիրուս «U»

23. Կեռասենու ժանգային նեկրոտիկ խայտուցավորության

24. Ելակի ջղերի երիզավորում

25. Կեռասենու տերևների թորբուաձևություն (ամերիկյան)

26. Մորենու տերևների ոլորում

27. Դեղձենու ֆոնի

28. Ծիրանենու տերևների քլորոտիկ ոլորում

29. Գարու նրբագծիկավոր մոզաիկա

Բակտերիալ

30. Բրնձի բակտերիալ այրվածք

31. Բրնձի բակտերիալ շերտավորություն

32. Խաղողի բակտերիալ թառամում

Նեմատոդային

33. Կեղծ գալային նեմատոդա

34. Բայոցային կամ գայլիկոնող նեմատոդա

գ) մոլախոտեր

35. Հնդկական էպինոմենե

36. Վիրջինյան էպինոմենե

37. Երկփետրային կատվալեզու

38. Սռնակային դիոդիա

39. Ավստրալական էմեկս

40. Փշոտ էմեկս

41. Եզրազարդաձև իշակաթնուկ

42. Ատամնաձև իշակաթնուկ

43. Պատատուկային իպոմեա

44. Փենսիլվանական հավտենի

45. Երկտակված ռայմանիա

46. Խոշորապտուղ սեսբանյա

47. Անկյունավոր սիցիոս

48. Փշոտ կատվաբուն

(Անվանացանկը լրաց. 25.09.03 N 1224-Ն)

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մարտի 11-ի N 171 որոշմամբ

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

Կարանտինային անվտանգության ապահովման նպատակով կարգավորվող առարկաների (կարանտինի օբյեկտ)՝ բույսերի, բուսական արտադրանքի, բեռնարկղի, փաթեթավորման և այլ նյութերի

(Վերնագիրը խմբ. 07.02.01 N 89)

Ծածկագիրը Անվանումը Հետազոտման եղանակը

1 2

3

0601 1. Գյուղատնտեսական, անտառային և դեկորատիվ մշակաբույսերի սերմեր և տնկանյութ` սոխուկներ, պալարներ, արմատապալարներ, կտրոններ, անդալիսներ, սածիլներ

լաբորատոր

0602 ծառեր ու թփեր (անտառային, պտղատու, դեկորատիվ և այլն) լաբորատոր

0602 տնկիներ, սածիլներ, բույսերի կենդանի արմատներ, առանց արմատի տնկիներ, պատվաստացումներ, ճյուղեր, բեղիկներ և ընձյուղներ լաբորատոր

0602 սնկամարմիններ (միցելիաներ) այդ թվում` հողով և բուսական նյութերով լաբորատոր

0603 թարմ, չոր կտրած ծաղիկներ և կոկոններ լաբորատոր

0603 տերևներ, ճյուղեր և բույսի այլ մասեր`առանց ծաղիկների և կոկոնների լաբորատոր

0604 ծառերի թփերի կտրտված ճյուղեր` ծաղիկներով և կոկոններով լաբորատոր

0604 խոտեր, մամուռներ և քարաքոսեր լաբորատոր

0604 բնական եղևնիներ (սղոցած) լաբորատոր

070110 սերմացու կարտոֆիլ լաբորատոր

070310110 սերմացու գլուխ սոխ լաբորատոր

071290110 սերմացու եգիպտացորեն լաբորատոր

07310110 սերմացու ոլոռ լաբորատոր

071320100 սերմացու սիսեռ լաբորատոր

071331100 սերմացու լոբի լաբորատոր

071340100 սերմացու ոսպ լաբորատոր

071350100 սերմացու կերային լոբի և այլ ընդեղեններ լաբորատոր

100110100 սերմացու ցորեն լաբորատոր

100190100 սերմացու գարի լաբորատոր

100300100 սերմացու գարի լաբորատոր

100400100 սերմացու վարսակ լաբորատոր

100510 սերմացու եգիպտացորեն լաբորատոր

100810100 սերմացու բրինձ լաբորատոր

100700000 սերմացու սորգո լաբորատոր

120100100 սերմացու սոյա լաբորատոր

120210100 սերմացու գետնընկույզ լաբորատոր

120400100 սերմացու վուշ լաբորատոր

120500100 սերմացու կանճրակ լաբորատոր

120600100 սերմացու արևածաղիկ լաբորատոր

1207 սերմեր և պտուղներ այլ կուլտուրաների լաբորատոր

1209 այլ սերմեր (ճակնդեղի, առվույտի, երեքնուկի, շյուղախոտի, մարգագետնային դաշտավլուկի, ոլոռնախոտի, մարգագետնային սիզախոտի, բանջարանոցային մշակաբույսերի և անտառային ծառատեսակների) լաբորատոր

2. Թարմ և չոր պտուղներ ու բանջարեղեններ

070190,0712 կարտոֆիլ լաբորատոր

0702,0712 լոլիկ լաբորատոր

070310190 գլուխ սոխ, սոխ-շալոտ, սոխ-պրաս լաբորատոր

070320000

070390000 և այլ սոխանման բանջարեղեններ լաբորատոր

0704 գլուխ կաղամբ, ծաղկակաղամբ, կոլրաբի և այլն վիզուալ

0705 սալաթ-կաթնուկ և ճարճատուկ վիզուալ

0706 գազար, շաղգամ, սեղանի ճակնդեղ, բողկ և այլ արմատապտուղներ վիզուալ

0707 վարունգ և կորնիշոն վիզուալ

0708,0713 ընդավոր բանջարեղեններ վիզուալ

0709 այլ թարմ բանջարեղեններ (ծնեբեկ, բադրիջան, նեխուր, սնկեր և գետնասնկեր, տաքդեղ, մասուր, քաղցր եգիպտացորեն` հասկերով կամ հատիկներով, դդում, դդմիկ, ձիթապտուղ, խորոմսամիթ, կապար, թրթնջուկ և այլն) վիզուալ

0712 այլ չորացած բանջարեղեններ վիզուալ

071420100 բատատ վիզուալ

0801 կոկոսյան ընկույզ, կեշյու վիզուալ

0802 ընկույզներ (նուշ, անտառային, հունական, շագանակներ, գետնանուշեր) վիզուալ

0803 բանաններ վիզուալ և լաբորատոր

0804 խուրմաներ, թուզ, արքայախնձորներ, ավոկադո, գույավա, մանգո լաբորատոր

0805 ցիտրուսային պտուղներ լաբորատոր

0806 խաղող լաբորատոր

0807 սեխ, ձմերուկ, պապայա վիզուալ

0808 խնձոր, տանձ և սերկևիլ վիզուալ

0809 ծիրան, բալ, կեռաս, դեղձ, սալոր վիզուալ

0810

0813 այլ պտուղներ (գետնամորի, ազնվամորի,մոշ, հաղարջ, կոկռոշ, կիվի, լոռամրգի և այլն) վիզուալ

121291 չորացած պտուղներ` ծիրան, սև սալոր, խնձոր, դեղձ, տանձ, ընկույզ կամ չոր պտուղների խառնուրդ վիզուալ

121292 շաքարի ճակնդեղ և շաքարեղեգ վիզուալ

3. Պարենային, ֆուրաժային և տեխնիկական հացահատիկ, կոպրա, սոլոդ (գարեջրի ածիկ), դեղագործական և բուսական հումք ու բուսական ծագում ունեցող այլ մթերք

1001 ցորեն լաբորատոր

1002 տարեկան լաբորատոր

1003 գարի լաբորատոր

1004 վարսակ լաբորատոր

1005 եգիպտացորեն լաբորատոր

1006 բրինձ լաբորատոր

1007 հացահատիկային սորգո լաբորատոր

1008 հնդկացորեն և այլ հացահատիկներ լաբորատոր

1107 գարեջրի ածիկ լաբորատոր

1201 սոյա լաբորատոր

1208 ալյուր և քուսպ` ստացված յուղատու մշակաբույսերի սերմերից և պտուղներից լաբորատոր

1210 գայլուկի կոներ` թարմ կամ չոր բույսերը, վիզուալ,

1211 նրանց առանձին մասերը, ներառյալ սերմերը և վիզուալ

1212 և պտուղները, որոնք օգտագործվում են պարֆյումերիայում դեղագործական, ինսեկտիցիդ, ֆունգիցիդ նպատակներով (թարմ կամ չոր եղջերենու ծառի ունդեր, ծովային և այլ ջրիմուռներ, պտուղների կորիզներ, բուսական ծագում ունեցող այլ մթերք) լաբորատոր

1213 ծղոտ վիզուալ,

վիզուալ և լաբորատոր

1214 խոտ, առվույտ, երեքնուկ, կորնգան, կերային ճակնդեղ, լյուպին, վիկ, գոնգեղ և այլ համանման կերեր վիզուալ,

վիզուալ և լաբորատոր

1401 բուսական ծագում ունեցող նյութեր (բամբուկ, եղեգ, ուռենի, ռաֆիա) վիզուալ վիզուալ,

վիզուալ և լաբորատոր

1402 բուսական ծագում ունեցող նյութեր, որոնք օգտագործվում են լցման համար վիզուալ,

վիզուալ և լաբորատոր

1403 բուսական ծագում ունեցող նյութեր, որոնք հիմնականում օգտագործվում են խոզանակավոր ապրանքների և ավելների արտադրության համար վիզուալ, վիզուալ և լաբորատոր

1404 բուսական ծագում ունեցող նյութեր, որոնք օգտագործվում են ներկման դաբաղման համար (բուսական սպունգ, քարաքոսեր, սանրափուշ, օճառենու արմատներ և այլն) վիզուալ, վիզուալ և լաբորատոր

210220 մահացած միաբջիջ օրգանիզմներ (բակտերիաներ և միաբջիջ ջրիմուռներ, որոնք օգտագործվում են որպես անասնակեր վիզուալ և լաբորատոր

2302 թեփ, մաղվածքներ և այլ մնացորդներ, ինչպես նաև հացահատիկային և ընդավոր մշակաբույսերի աղալուց հետո ստացված թափոններ վիզուալ

2304 քուսպ և այլ կարծր մնացորդներ, որոնք ստացվել են սոյայի յուղի լուծազատումից

2305 քուսպ և այլ կարծր մնացորդներ, որոնք ստացվել են գետնընկույզի յուղի լուծազատումից

2306 քուսպ և այլ կարծր մնացորդներ, որոնք ստացվել են վուշի, արևածաղկի սերմերի, կոկոսյան ընկույզի կամ կեղևի, բամբակի, քունջութի և ձիթապտղի սերմերի լուծազատումից

2308 բուսական ծագում ունեցող մթերք, բուսական թափուկներ, մնացորդներ և կողմնակի մթերք, որոնք օգտագործվում են որպես անասնակեր վիզուալ

3101 բուսական ծագում ունեցող պարարտանյութեր, կեղտոտված բրդի մնացորդներ, գոմաղբ, որոնք պիտանի չեն այլ նպատակներով օգտագործվելու, բացառությամբ որպես պարարտանյութ վիզուալ

3101 կոմպոստ (բաղադրյալ պարարտանյութ) վիզուալ

3101 որդի մաքրումից ստացված մնացորդներ և թափոններ վիզուալ

4101 խոշոր եղջերավոր անասունների մորթիներ, որոնցից չի անջատվում նրբակաշին վիզուալ

4102 ոչխարների և գառների չդաբաղված մորթիներ, որոնք չեն օգտագործվում որպես մագաղաթ վիզուալ

4103 կաշվե հումքի այլ տեսկներ (չդաբաղված, մագաղաթի համար չառանձնացված) վիզուալ

4110 բնական և արհեստական կաշվի կտրտվածքներ և այլ մնացորդներ վիզուալ

5101 բուրդ, որը ենթակա չէ սանդերքագզման և սանրման վիզուալ

5102 կենդանիների նուրբ և կոշտ մազեր, որոնք ենթակա չեն սանդերքագզման կամ սանրման վիզուալ

5103 նուրբ կամ կոշտ մազավոր կենդանիների բրդի մնացորդներ վիզուալ

5201 բամբակի չսանրված թելեր վիզուալ

5202 բամբակի մնացորդներ վիզուալ

5203 բամբակի սանրված թելեր վիզուալ

5301 վուշի մշակված կամ չմշակված թելեր և այլ թափոններ վիզուալ

4. Կեղևահանված բրինձ, ալյուր, ձավար, սուրճի հատիկ, կակաոյի ունդեր, ծխախոտի հումք և համեմունքներ

0901 սուրճի հատիկ, թեյ լաբորատոր

0904 տաքդեղ` չորացած, ջարդած կամ աղացած լաբորատոր

0905 վանիլին լաբորատոր

0906 դարչին լաբորատոր

0907 մեխակ լաբորատոր

0908 մշկընկույզ (մուսկատ) լաբորատոր

0909 անիսի, խորոմսամիթի, համեմի, քեմոնի սերմեր լաբորատոր

0910 իմբիր, քրքում, ուրց, դափնետերև և այլ համեմունքներ լաբորատոր

100630 կեղևահանված բրինձ լաբորատոր

1101 ցորենի կամ այլ հացահատիկի ալյուր լաբորատոր

1102 տարեկանի, եգիպտացորենի, բրնձի, գարու, վարսակի ալյուր և այլն լաբորատոր

1103 ձավարեղեն լաբորատոր

1104 հացահատիկ` այլ եղանակներով վերամշակված (թեփահանված, տափակեցված դարմանի կամ ջարդվածքի ձևով) լաբորատոր

1106 ալյուր և ձավար` ստացված չոր ընդավոր մշակաբույսերից, բանջարեղենից, արմավենու միջուկից, արմատապտուղներից վիզուալ

1105 կարտոֆիլի ալյուր վիզուալ

1801 կակաոյի ունդեր վիզուալ

1801 ծխախոտի հումք վիզուալ

5. Հարուցիչներ հանդիսացող կենդանի սնկակիր, բակտերիակիր, վիրուսակիր, նեմատոդակիր, տզավոր և միջատավոր մշակաբույսեր

3002 բուսական ծագում ունեցող վիրուսներ լաբորատոր

3321 պատրաստի միջավայրեր միկրոօրգանիզմների աճեցման համար լաբորատոր

010600990 կենդանի միջատներ լաբորատոր

6. Միջատների, բույսերի հիվանդությունների հարուցիչների հավաքածուներ, սերմերի և բույսերի հերբարիումներ ու հավաքածուներ

9705 որևէ տեսակի պատկանող մահացած օրգանիզմներ, կենդանիներ, պահածոյացված չոր կամ հեղուկ միջավայրում, ինչպես նաև կենդանիների խրտվիլակներ` հավաքածուների համար վիզուալ

9705 միջատներ տուփերում վիզուալ

9705 սերմեր և բույսեր` չոր կամ պահածոյացված

հեղուկներում, հերբարիումներ վիզուալ

7. Տարա (ապրանքափաթեթ), փայտանյութ, վառելափայտ, տաշեղներ կամ փայտանյութի այլ թափոններ

4401 վառելափայտ՝ գերանների, քոթուկների, ոստերի, չրփիների խրձերի կամ այլ նմանատիպ ձևերով. փայտե տաշեղներ կամ ռանդատաշեղներ, փայտի թեփ կամ թափոններ և կտորտանք, շեղջաքարացված (ագլոմերացված) կամ չշեղջաքարացված գերանների, բրիկետների, հատիկների (գրանուլներ) կամ այլ նմանատիպ ձևերով վիզուալ

4403 չմշակված անտառանյութ՝ արմատներով կամ առանց արմատների. սևացրած կամ չսևացրած չորսուներ վիզուալ

4404 տակառագործական փայտանյութ, կոտրտված գերաններ. փայտե հենացցեր կամ ցցեր՝ սրված, բայց երկայնակի չսղոցված, ռանդած, բայց չսրված, չճկված կամ այլ ձևերով չմշակված՝ ձեռնափայտերի, հովանոցների, գործիքների բռնակների և այլ նմանատիպ սարքերի պատրաստման համար. կեղևահանված կամ այլ նմանատիպ բնափայտ վիզուալ

440500000 փայտե բուրդ, փայտալյուր վիզուալ

4406 երկաթուղային և տրամվայի գծերի փայտակոճեր վիզուալ

4407 անտառանյութ՝ երկայնակի սղոցված կամ կոտրտված, ռանդած կամ կեղևահանված, տաշված կամ չտաշված, հղկված կամ չհղկված, սեպային միացումներով կամ առանց միացման՝ 6 միլիմետրից հաստ վիզուալ

4408 միաշերտ նրբատախտակի թերթեր կամ միաշերտ նրբատախտակ (սոսնձված կամ չսոսնձված շպոն)՝ սոսնձված նրբատախտակի համար, և այլ փայտանյութ՝ երկայնակի կտրտված, մասերի բաժանված կամ կեղևահանված, ռանդած կամ չռանդած, հարթեցված կամ չհարթեցված, սեպային միացումներով կամ առանց միացումների՝ 6 միլիմետրից բարակ վիզուալ

4409 սղոցանյութեր (ներառյալ մանրահատակի պատրաստման համար չհավաքված ծոփորները և շերտաձողերը)՝ ձևավորված (սանդերքաձև, փոսիկներով, ագուցված, հարթեցված եզրերով, կիսաշրջանաձև միացված նախշառանդվածքի տեսքով, ձևավոր, կլորացված և նմանաձև)՝ ցանկացած եզրով կամ հարթությամբ, ռանդած կամ չռանդած, հարթեցված կամ չհարթեցված, սեպային միացումներով կամ առանց միացման վիզուալ

4410 փայտատաշեղային կամ համանման սալեր՝ պատրաստված բնափայտից կամ այլ փայտացած նյութերից, ձյութերով կամ այլ օրգանական կապակցող նյութերով ներծծված կամ չներծծված վիզուալ

4411 փայտե նրբաթելային սալեր՝ պատրաստված բնափայտից կամ այլ փայտացած նյութերից, ձյութի կամ այլ օրգանական կապակցող նյութերի ավելացմամբ կամ առանց ավելացման վիզուալ

4412 սոսնձված նրբատախտակ, նրբատախտակային փայտե պանելներ շերտավոր բնափայտից պատրաստված համանման նյութեր վիզուալ

441300000 մամլված բնափայտ՝ բլոկների, սալերի, չորսուների կամ որոշակի տեսքով արտադրանքի և այլ նմանատիպ ձևերով վիզուալ

441400 փայտե արկղեր, տուփեր, փաթեթավորման զամբյուղներ, թմբուկներ և համանման ապրանքափաթեթներ. փայտե թմբուկներ (մալուխների (կաբել) համար), կրկնատակեր, եզրավոր կրկնատակեր և այլ փայտե բեռնաբարձման վահանիկներ, փայտե ոլորուկներ, որոնք օգտագործվում են արկղերի կրկնատախտակի ձևավորման համար վիզուալ

4501 բնական խցան՝ չմշակված կամ առաջնային մշակման ենթարկված. խցանի թափոններ. մանրացված, հատիկավորված կամ աղացած խցան վիզուալ

450200000 բնական խցան՝ արտաքին շերտը հեռացված կամ հիմնավոր կտրտված կամ ուղղանկյունու (ներառյալ քառակուսին) տեսքով բլոկներ, սալիկներ կամ շերտեր (ներառյալ չկլորացված եզրեր ունեցող խցանների արտադրության համար նախապատրաստվածքները) վիզուալ

4503 բնական խցանից պատրաստված արտադրանք վիզուալ

4601 ծղոտից կամ համանման այլ նյութերից պատրաստված հյուսվածքներ և հյուսման համար նախատեսված նմանատիպ ապրանքներ՝ միացված կամ չմիացված շերտերով, հյուսվածքանյութեր, հյուսվածքներ և հյուսման համար նախատեսված արտադրանք՝ հյուսման նյութերից՝ զուգահեռ փնջերով կապված կամ թերթերի ձևով գործված, ավարտված կամ չավարտված արտադրանք (գորգիկներ, խսիրներ, շերտավարագույրներ) վիզուալ

4804 ամրաթուղթ և ոչ կավճապատ ստվարաթուղթ՝ գլանափաթեթներով կամ թերթերով, բացի 4802 և 4803 ծածկագրերում նշվածներից վիզուալ

4819 թղթից, ստվարաթղթից, թաղանթանյութային բամբակից կամ թաղանթանյութային հյուսվածքաթելից ստացված պաստառից պատրաստված արկղեր, տուփեր, պարկեր, պայուսակներ և այլ ապրանքափաթեթներ, թղթապանակներ, տեփուրներ՝ նամակների համար, թղթից ու ստվարաթղթից պատրաստված այլ նմանատիպ արտադրանք, որոնք օգտագործվում են հաստատություններում, խանութներում կամ նմանատիպ նպատակներով վիզուալ

4823 թուղթ, ստվարաթուղթ, թաղանթանյութային բամբակ ու թաղանթանյութային հյուսվածքաթելից պատրաստված պաստառներ և այլն՝ կտրտված ըստ չափսերի կամ ձևի, թղթե զանգվածից, թղթից, ստվարաթղթից, թաղանթանյութային բամբակից պատրաստված արտադրանք կամ թաղանթանյութային հյուսվածքներից պատրաստված պաստառներ և այլն վիզուալ

(Անվանացանկը խմբ. 07.02.01 N 89)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։