Գլուխ II · ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 5. Փախստականի կարգավիճակ տալու հիմքերը
Հոդված 5. Փախստականի կարգավիճակ տալու հիմքերը
Փախստականի կարգավիճակ հայցողն իրավունք ունի դիմել լիազորված մարմնին և սույն օրենքով սահմանված կարգով ստանալ փախստականի կարգավիճակ: Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստանում է սույն օրենքի 1 հոդվածում նշված անձը, եթե`
ա) գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում,
բ) այլ պետության կողմից չի ստացել փախստականի կարգավիճակ: