Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-04-11-ից մինչև 2009-01-24։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2009-01-24Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2001 թվականի մարտի 5-ին

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ», «է», «ը» և «թ» կետերով.

«զ) նա Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել այն պետության տարածքից, որտեղ հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառներ չկան, և նա կարող էր ստանալ փախստականի կարգավիճակ.

է) նա հրաժարվում է հաղորդել անհրաժեշտ տեղեկություններ կամ հայտնում է ակնհայտ սխալ տեղեկություններ իր կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու հանգամանքների մասին.

ը) նա օրինական ամուսնության մեջ է գտնվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ.

թ) նա «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում ստացել է կացության կարգավիճակ:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ յոթերորդ մասով.

«Փախստականի կարգավիճակը տրվում է 3 տարի ժամկետով: Ժամկետը լրանալուց հետո այն երկարաձգվում է փախստականի կարգավիճակ տալու` օրենքով սահմանված կարգով: Եթե դադարել են այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, ապա անձը կորցնում է փախստականի կարգավիճակը:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 18-րդ հոդվածի ութերորդ մասը «ընտրական իրավունք,» բառերից հետո լրացնել «(բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունքից),» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» և «ը» կետերով.

«է) մեկնել է մշտական բնակության Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս.

ը) լրացել է սույն օրենքի 12-րդ հոդվածի յոթերորդ մասով սահմանված ժամկետը:»:

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

26 մարտի 2001 թ.

ՀՕ-152

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։