Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-04-26-ից մինչև 2004-04-15։Բացել գործող տեքստը
Գլուխ II · ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

Հոդված 6. Փախստականի կարգավիճակ տալու մերժման հիմքերը

գործել է մինչև 2004-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 6. Փախստականի կարգավիճակ տալու մերժման հիմքերը

Փախստականի կարգավիճակ չի տրվում այն անձին, եթե`

ա) նախքան Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը նա կատարել է խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործություն կամ զինվորական հանցագործություն` միջազգային ակտերում այդ արարքներին տրված բնորոշումներով.

բ) նախքան Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը նա կատարել է ոչ քաղաքական բնույթի հանցագործություն, կամ նրա նկատմամբ ուժի մեջ է Միջազգային դատարանի վճիռը` Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին հակասող հանցագործության համար.

գ) նա կարող է վնասել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը.

դ) նա ունի մի քանի պետությունների քաղաքացիություն, բայց առանց հիմնավոր պատճառների չի օգտվում այդ պետություններից որևէ մեկի պաշտպանությունից.

ե) սույն օրենքի համաձայն նրա` փախստականի կարգավիճակ ստանալու դիմումը նախկինում մերժվել է, իսկ նոր դիմումը լրացուցիչ տեղեկություններ չի պարունակում:

զ) նա Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել այն պետության տարածքից, որտեղ հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառներ չկան, և նա կարող էր ստանալ փախստականի կարգավիճակ.

է) նա հրաժարվում է հաղորդել անհրաժեշտ տեղեկություններ կամ հայտնում է ակնհայտ սխալ տեղեկություններ իր կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու հանգամանքների մասին.

ը) նա օրինական ամուսնության մեջ է գտնվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ.

թ) նա «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում ստացել է կացության կարգավիճակ:

(6-րդ հոդվածը լրաց. 05.03.01 ՀՕ-152)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։