Անցնել բովանդակությանը
Գլուխ 30.1 · ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 138.4. Ընտրելու իրավունքը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 138.4. Ընտրելու իրավունքը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ

1. Երևանի ավագանու անդամ կարող է ընտրվել քսանմեկ տարին լրացած, վերջին երեք տարում Երևան քաղաքում մշտապես բնակվող և, սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։

2. Երևանի ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության, մաքսային մարմինների, դատախազության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները (ծառայողները), զինծառայողները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։