Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ N 08-407-Լ ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

22 դեկտեմբերի 2008 թ.

ք. Երևան N 08-407-Լ

Հ Ր Ա Մ Ա Ն

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 22.12.08 թ. կայացած նիստի).

Հրամայում եմ`

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Մադաթյան և որդիներ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0360 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 23.07.08 թ. N 08-210-Լ հրամանով, համարել վերացված։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Կա Էն Ֆորեվր Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0729 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 15.12.08 թ. N 08-400-Լ հրամանով, համարել վերացված։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Վի ՎԻ Փի Քոնսալթինգ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0728 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) անհատ ձեռնարկատեր Արկադիյ Շահնազարյանի «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0529 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։

Կոմիտեի նախագահ` Մ. Վարդանյան

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(22.12.2008թ. հր. N 08-407-Լ)

Հ/Հ Ֆիզիկական անձ(անուն,ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը Գրանց-

ման

հա-

մարը Գործունեության տեսակը Գործու-

նեության

իրակա-

նացման վայրը Գործողության ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկու-

թյուններ

1 «Մադաթյան և Որդիներ» ԱՊԸ Երևան, Գր. Լուսավորչի 12 ԱԳN0360 16.04.03թ. 02533309 360 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. 23.07.2008թ. 08-210-Լ հրամանով կասեցումը համարել վերացված

2 «Կա Էն Ֆորեվր Ոիելթի» ՍՊԸ Երևան, Օրբելու 4շ, 26բն ԱԳN0729 14.12.07թ. 00253843 725 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. 15.12.2008թ. 08-400-Լ հրամանով կասեցումը համարել վերացված

3 «Վի Վի Փի Քոնսալթինգ» ՍՊԸ Երևան, Ա. Մանուկյան 17 բն 11 ԱԳN0728 14.12.07թ. 01541315 724 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Դադարեցվել Է դիմումի համաձայն

4 Արկադիյ Շահնազարյան (ԱՁ) Երևան, Նորաշխարհային 17, բն 88 ԱԳN0529 16.12.04թ. 26506557 529 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել Է դիմումի համաձայն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։