ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2009 թվականի N 24-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել պետական գործիչ Ջոն Կիրակոսյանի 80-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով և հաստատել կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` տասնօրյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հունվարի 21
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թվականի
հունվարի 21-ի N 24-Ա որոշման
Կ Ա Զ Մ
Ջ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Դ. Մուրադյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ս. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
գիտության պետական կոմիտեի նախագահ
Ա. Սիմոնյան - Երևանի պետական համալսարանի ռեկտոր
Ա. Մելքոնյան - ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտի տնօրեն
Ա. Վիրաբյան - Հայաստանի ազգային արխիվի տնօրեն
Գ. Մելիքյան - ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի դեկան
Զ. Բալայան - գրող
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան