«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հունվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11809027
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
16 հունվարի 2009 թ.
ք. Երևան թիվ 24-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 918-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ մասի զ) կետը և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում`
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման վերաբերյալ նախահաշվի օրինակելի ձևը և դրա լրացման պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի մայիսի 2-ի թիվ 73 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 918-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը.
Հրամանի հավելված N 1-ի «Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձև»-ի «Բ. ԴԻՏԱՐԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԸՆԴԱՄԵՆԸ» հատվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
2200000 Բ. ԴԻՏԱՐԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
ԸՆԴԱՄԵՆԸ
այդ թվում` X
2211000 1. ՀԱՐԿԵՐ ԵՎ ՏՈՒՐՔԵՐ x
2212000 2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ x
2212100 2.1 Արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից x
2212110 -ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից x
2212120 - կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից x
2212200 2.2 Արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից x
2212210 -ընթացիկ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից x
2212220 - կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից x
2212300 2.3 Ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված կառավարման այլ մակարդակներից x
2212310 - ընթացիկ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված
կառավարման այլ մակարդակներից x
2212320 - կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված կառավարման այլ մակարդակներից x
2213000 3. ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ, որից` x
2213100 3.1 Եկամուտներ սեփականությունից x
2213110 - տոկոսներ x
2213120 -շահաբաժիններ x
2213130 - գույքի վարձակալություն x
2213200 3.2 Եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից x
2213210 - ապրանքների մատակարարում x
2213220 - ծառայությունների մատուցում x
2213230 -աշխատանքների կատարում x
2213240 -վարչական գանձումներ x
2213300 3.3 Եկամուտներ տույժերից, տուգանքներից x
2213400 3.4 Ոչ պաշտոնական դրամաշնորհներ x
2213410 - ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ x
2213420 -կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ x
2213500 3.5 Այլ եկամուտներ x
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար
Տ. Դավթյան