Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10.

Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների համար անհրաժեշտ փաստաթղթերը

Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների համար ներկայացվում են`

1) միաձուլման դեպքում`

ա) միաձուլվող իրավաբանական անձը ներկայացնում է`

- դիմումը,

- միաձուլվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ) միաձուլման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`

- իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը,

- իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքերում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,

- կանոնադրության առնվազն երկու օրինակ` հաստատված ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը,

- առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր,

- միաձուլվող իրավաբանական անձանց մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,

- փոխանցման ակտերը,

- միաձուլման պայմանագիրը,

- միաձուլվող իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականների պատճենները.

2) միացման դեպքում`

ա) միացող իրավաբանական անձինք ներկայացնում են`

- դիմումը,

- միացող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ) միացման արդյունքում ընդլայնվող իրավաբանական անձը ներկայացնում է`

- դիմումը,

- կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),

- միացող իրավաբանական անձանց մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,

- փոխանցման ակտը (ակտերը),

- միացման պայմանագիրը (պայմանագրերը),

- միացող իրավաբանական անձի (անձանց) պետական գրանցման վկայականի (վկայականների) պատճենները,

- միացմանը մասնակցող իրավաբանական անձանց մասնակիցների համատեղ ընդհանուր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

3) բաժանման դեպքում`

ա) բաժանվող իրավաբանական անձը ներկայացնում է`

- դիմումը,

- բաժանվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը,

- պետական տուրքի վճարման անդորրագրերը.

բ) բաժանման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`

- իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը,

- իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքերում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,

- կանոնադրության առնվազն երկու օրինակ` հաստատված ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը,

- առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր,

- բաժանվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,

- բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,

- բաժանվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը.

4) առանձնացման դեպքում`

ա) առանձնացող իրավաբանական անձը ներկայացնում է`

- դիմումը,

- առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,

- բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,

- առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),

- առանձնացման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձի հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքերում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը.

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ) առանձնացման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`

- իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը,

- իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքերում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,

- կանոնադրության առնվազն երկու օրինակ` հաստատված ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը,

- առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր,

- առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,

- բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը.

5) վերակազմավորման դեպքում`

ա) վերակազմավորվող իրավաբանական անձը ներկայացնում է`

- դիմումը,

- վերակազմավորվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ) վերակազմավորման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`

- իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը,

- իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքերում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,

- կանոնադրության առնվազն երկու օրինակ` հաստատված ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը,

- առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր,

- վերակազմավորվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը,

- փոխանցման ակտը,

- վերակազմավորվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը.

6) վերակազմակերպվող առևտրային կազմակերպությունները ներկայացնում են մասնակիցների մասնակցությունները հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր), ինչպես նաև սույն օրենքի 23.1-րդ հոդվածով սահմանված դեպքերում` նշված հոդվածում ամրագրված տեղեկություններ.

7) վերակազմակերպմանը մասնակցող բոլոր իրավաբանական անձինք, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ իրավաբանական անձը վերակազմակերպման մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է իրեն հայտնի բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել, կամ իրավաբանական անձի բոլոր պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։