ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2008 թվականի N 1576-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 653-Ն ԵՎ N 654-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» ենթակետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը նոր լիազորություններ վերապահելու մասին» N 653-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) 1-ին կետի 2-րդ ենթակետը «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերից հետո լրացնել «և այլ օրենքներով» բառերով.
2) 3-րդ կետի 2-րդ ենթակետում «Երկրաբանամարկշեյդերական վերահսկողության պետական տեսչություն» բառերը փոխարինել «Ընդերքի վերահսկողության պետական տեսչություն» բառերով.
3) 10-րդ կետում «Կոլչեդան» բառը փոխարինել «Էկոսերվիս» բառով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 654-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 4-րդ կետում «մինչև» բառը փոխարինել «առնվազն» բառով.
2) N 1 հավելվածում`
ա. 5-րդ կետում «նախարարության» բառից հետո հանել «հայերեն» բառը,
բ. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 27-րդ, 28-րդ, 29-րդ և 30-րդ ենթակետերով.
«27) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության քաղաքականության ներքո ապահովում է քիմիական արդյունաբերության զարգացման ռազմավարության մշակումը և իրականացումը.
28) աջակցում է քիմիական արդյունաբերության նոր հզորությունների ստեղծմանը, որոնք առավելագույնս կօգտագործեն տեղական հումքային պաշարները.
29) միջազգային չափանիշներին համապատասխան քիմիական արդյունաբերության ոլորտում բնապահպանական խնդիրների լուծումը.
30) ներդրումների ներգրավում` քիմիական արդյունաբերության ոլորտ»,
գ. 8-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) ապահովում է ընդերքի պաշարների օգտագործմանն ու վերարտադրությանը, քիմիական արդյունաբերության զարգացմանն ուղղված տնտեսական մեխանիզմների մշակումն ու ներդրումը»,
դ. 8-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննությունը` կոնդիցիաների պարամետրերի և (կամ) պաշարների հաստատմամբ (վերահաստատմամբ), ինչպես նաև արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրման հիմնավորվածության վերաբերյալ եզրակացության տրամադրմամբ»,
ե. 15-րդ ենթակետից հանել «տեղեկանքների» բառը,
զ. 25-րդ ենթակետը «բնագավառին» բառից հետո լրացնել «քիմիական արդյունաբերությանը» բառերով,
է. 32-րդ ենթակետը «էներգախնայողության» բառից հետո լրացնել «քիմիական արդյունաբերության» բառերով,
ը. 34-րդ, 37-րդ, 39-րդ, 43-րդ ենթակետերը «բնագավառ» բառի հոլովաձևերից հետո լրացնել «քիմիական արդյունաբերության» բառերով` համապատասխան հոլովաձևերով.
3) N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում «2. Երկրաբանամարկշեյդերական վերահսկողության պետական տեսչություն» բառերը փոխարինել «Ընդերքի վերահսկողության պետական տեսչություն» բառերով.
4) N 3 հավելվածում`
ա. ուժը կորցրած ճանաչել 304-րդ կետը,
բ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.
« 305. Կենցաղային օդափոխիչ «ԲԿ-1500» 10 199 1990
306. Կից սեղան` խորհրդակցության 3 117 351
307. Գրքի պահարան 2 263 526
308. Գրքի պահարան 1 2364 2364
309. Գրքի պահարան 2 161 322
310. Գրքի պահարան 1 1926 1926
311. Պահարան` երկաթյա 5 167 835
312. Լուսամփոփ 1 529 529
313. Սարք ՈւԴ-40 Սելեկտոր 1 2490 2490
314. Սառնարան «Չինար» 1 145 145
315. Սառնարան «Զիլ-Մոսկվա» 1 166 166
316. Սառնարան «Սվայգա» 1 218 218
317. Պահարան` քարտացուցակ 1 276 276
318. Ջահ 1 227 227
319. Բազկաթոռ «Մարիո» (կաշեպատ) 2 414 828
320. Բազկաթոռ «Մարիանա» (կտորե) 1 321 321
321. Բազկաթոռ «Դիսպետչեր» (երկաթյա կտորե) 3 242 726
322. Բազկաթոռ «Ցեզար» (կտորե) 2 145 290
323. Սեղան «Զեմպելեն» (ռոլիկով) 1 532 532
324. Աթոռներ` խորհրդակց. (կիսափափուկ) 19 72 1368
325. Սեղան` ղեկավարի կցորդ. 1 663 663
326. Սեղան «Զեմպելեն» 1 318 318
327. Ուղեգորգ (1.5*24.5) 24.5 261 6391
328. Գորգ (23) 3 191 573
329. Ուղեգորգ (12*1.5) 1 679 679
330. Ուղեգորգ (6*1.5) 1 276 276
331. Ուղեգորգ (17*1.5) 1 798 798
332. Դրամարկղ` երկաթյա (սեյֆ) 1 142 142
333. Սեղան` ղեկավարի (կցորդով) 1 665 665
334. Ռադիոկայան «Անգարա» 1 874 874
335. Կոմուտատոր «ՈւԴ-40 Սելեկտոր» 1 557 557
336. Սեղան` կլոր և երկար 2 44300 88600
337. Օդափոխիչ` տաք և սառը 2 14890 29780
338. Բազկաթոռ «VENUSP» 1 210840 210840
339. Աթոռ «VENUSP» 2 110440 220880
340. Ավտոմեքենա «Վազ 21213» 1 3506400 3506400
341. Համակարգիչ «Seleron» 1 619603 619603
342. Համակարգիչ «Samsung -550S» 1 359235 359235
343. Գրապահարան 2 1400 2800
344. Սեղան 4 540 2160
345. UPS 1 35910 35910
346. Համակարգիչ «P-42 26GH» 1 313000 313000
347. Մոնիտոր «TKT 17 CTXS Acer» 1 156600 156600
348. Լազերային տպիչ «Canon» 2 89700 179400
349. Մոնիտոր «TKT 17 CTXS Acer» 2 170200 340400
350. UPS «PRO_600» 2 29900 59800
351. Համակարգիչ «P-42 2.4 GHz» 2 325200 650400
352. Լազերային տպիչ «Canon» 1 82800 82800
353. Օդափոխիչ «LG LS-S 12LH» 1 339700 339700
354. Աշխատանքային բազկաթոռ 1 110000 110000
355. Ռոյալ «Կրասնի օկտյաբր» 1 742 742
356. Վարչական շենք (պետական սեփականություն, քաղ. Երևան, Կորյունի 14, գտնվում է հասարակական շենքի 4-րդ հարկում) 1 12989211 12989211
357. Ավտոմեքենա «Գազ 31029» 1 4200000 4200000
358. Հեռուստացույց «Philips» 1 178900 178900
359. Պատճենահանման մեքենա 1 197800 197800
360. Համակարգիչ «P-4» 1 339300 339300
361. Համակարգիչ «P-4» 1 399300 399300
362. Մոնիտոր «LCD 17» 2 170200 340400
363. Սկաներ «Musten» 1 101200 101200
364. Լազերային տպիչ «Canon LBP-1120» 1 89700 89700
365. Տպիչ «480 EPSON» 1 150000 150000
366. Համակարգիչ «P-4» 3 349500 1048500
367. Մոնիտոր «Sony-19» 1 276000 276000
368. Մոնիտոր «Aser» 2 156400 312800
369. UPS «800VA» 1 24700 24700
370. Համակարգիչ «P-4» 1 324000 324000
371. Մոնիտոր «LG-17» 1 125400 125400
372. Ղեկավարի սեղան 1 (այդ թվում` սեղան և դիմադիր) 3 45000 135000
373. Դիմադիր (1.2 մետր պրոֆիլով) 2 30500 61000
374. Կցորդ (1.0 մետր պրոֆիլով) 1 11000 11000
375. Ղեկավարի սեղան 2, այդ թվում (սեղան` 2 մետր, կրոմկայով և դիմադիր` 1.2 մետր, կրոմկայով) 2 45000 90000
376. Սեղան` մեկ տումբայով (1.4 մետր) 12 35500 426000
377. Սեղան (1.2 մետր) 5 30500 152500
378. Խորհրդակցության սեղան (2 մետր) 2 60000 120000
379. Զգեստապահարան` երկփեղկանի 7 49900 349300
380. Զգեստապահարան` մեկ փեղկանի (կախիչ) 2 39900 79800
381. Խուլ գրապահարան 1 59900 59900
382. Ապակյա գրապահարան 7 59900 419300
383. Գրապահարան 10 44900 449000
384. Երկաթյա աթոռ (սև գույն) 37 12950 479150
385. Ղեկավարի բազկաթոռ (դերմանտին) 2 49900 99800
386. Ղեկավարի բազկաթոռ (կտորե) 5 39900 199500
387. Բազկաթոռ 7 14900 104300
388. Հեռուստացույցի տակդիր 2 15000 30000
389. Հեռախոսի տակդիր 2 35000 70000
390. Երկաթյա պահարան (չհրկիզվող) 2 37500 75000
391. Սառնարան 1 27286 27286
392. Գորգ 1 7170 7170
393. Համակարգիչ «Dell OptiiPiex 320M13» 1 477600 477600
394. Տպիչ սարք «HP LJ 1020» 2 147292 294584
395. Ավտոմեքենա «Գազ 31105-120» 1 4455000 4455000
396. Փոքրարժեք և արագամաշ առարկաներ 4548752
»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հունվարի 29
Երևան