«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հունվարի 2008թ.
Պետական գրանցման թիվ 11808017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
27 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան N 918-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 73 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ կետի զ) ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 404 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել.
1) «Բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը»` համաձայն հավելված N 1-ի,
2) «Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված 2-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի մայիսի 2-ի «Բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 73 հրամանը:
3. Սույն հրամանը պետական հիմնարկների համար ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը, իսկ համայնքային հիմնարկների համար` 2009 թվականի հունվարի 1-ից:
Նախարար՝
Վ. Խաչատրյան
Հավելված N 1
«Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը»
Օրինակելի ձև N 1
Հաստատվել է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2007 թվականի դեկտեմբերի 27-ի
N 918-Ն հրամանով
«Հ Ա Ս Տ Ա Տ ՈՒ Մ Ե Մ՝» Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ե Ց Վ Ե Լ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
______________________ նախարար
նախահաշիվը՝
արտաբյուջետային միջոցների աղբյուրների գծով՝ _________________________________
(ընդամենը, գումարը թվերով և տառերով)
____________________________________________________________ դրամ,
և ծախսերի գծով՝____________________________________________________
(ընդամենը, գումարը թվերով և տառերով)
_____________________________________________________ դրամ գումարով:
______________________________________________________________
(ՀՀ պետական կառավարման մարմնի ղեկավարի (համայնքի ղեկավարի) ստորագրությունը և Ա.Հ.Ա.)
___ ____________________ 200_ թ.
Կ. Տ.
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման
__ _____________ 200_ թ. -- __ _______________ 200_ թ. ժամանակահատվածի համար
1. Հիմնարկի անվանումը_______________________ 8. Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման
2. Փոստային հասցեն ________________________ ծածկագիր
3. Հիմնարկի տեղաբաշխման մարզի և համայնքի կոդը ըստ
բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման
9. Ծրագրի անվանումը _____________________
4. ՀՀ պետական կառավարման (տեղական _____________ _______________________
ինքնակառավարման) մարմնի անվանումը ___________ 10. Ծրագրի կոդը
5. Հիմնարկը սպասարկող ՏԳԲ-ի անվանումը_________
6. Հիմնարկի՝ ՏԳԲ-ում բացված արտաբյուջետային 11. ՀՀ պետական կառավարման (ՏԻ)
միջոցների գանձապետական հաշվի համարը
մարմնի կոդն ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական
7. Արտաբյուջետային հաշվի բացման իրավական հիմքը՝ դասակարգման
ՀՀ կառավարության _ ___ ___թ. N __ որոշումը կամ __ ՀՀ օրենքը 12. Չափի միավորը՝ հազար դրամ
Տողերի
NN Արտաբյուջետային միջոցների գոյացման աղբյուրների և դրանց հաշվին իրականացվող ծախսերի (ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման տարրերի) NN Նույն ժամանակահատվածի համար նախկինում հաստատված՝ գործող Սույն նախա-
հաշվով հաս-
տատ-
վող ցուցա-
նիշ-
ները այդ թվում՝ ըստ եռամսյակների (եռամսյակի ամիսների) աճողական
անվանումները նախա-
հաշվի
ցուցա-
նիշ-
ները նախահաշվում
կատարված
փոփոխու-
թյունները
(ավելացումը՝ /+/, պակասե-
ցումը՝ /-/) առա-
ջին ե-
ռամ-
սյակ առա-
ջին
կի-
սամ-
յակ ինն
ամիս տարի
Ա Բ Գ 1 2 3 4 5 6 7
I ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
2100000 Ա. ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ԴԻՏԱՐԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՍԿԶԲԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԸ
2200000 Բ. ԴԻՏԱՐԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԸՆԴԱՄԵՆԸ
այդ թվում` X
2211000 1. ՀԱՐԿԵՐ ԵՎ ՏՈՒՐՔԵՐ x
2212000 2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ x
2212100 2.1 Արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից x
2212110 -ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից x
2212120 - կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից x
2212200 2.2 Արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից x
2212210 -ընթացիկ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից x
2212220 - կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից x
2212300 2.3 Ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված կառավարման այլ մակարդակներից x
2212310 - ընթացիկ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված
կառավարման այլ մակարդակներից x
2212320 - կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված կառավարման այլ մակարդակներից x
2213000 3. ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ, որից` x
2213100 3.1 Եկամուտներ սեփականությունից x
2213110 - տոկոսներ x
2213120 -շահաբաժիններ x
2213130 - գույքի վարձակալություն x
2213200 3.2 Եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից x
2213210 - ապրանքների մատակարարում x
2213220 - ծառայությունների մատուցում x
2213230 -աշխատանքների կատարում x
2213240 -վարչական գանձումներ x
2213300 3.3 Եկամուտներ տույժերից, տուգանքներից x
2213400 3.4 Ոչ պաշտոնական դրամաշնորհներ x
2213410 - ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ x
2213420 -կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ x
2213500 3.5 Այլ եկամուտներ x
2300000 Գ. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր, որից` x
2311000 Բյուջետային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի օտարումից x
2312000 Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից x
2313000 Ոչ ֆինանսական ակտիվների վաճառքից մուտքեր x
2000000 ԸՆԴԱՄԵՆԸ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ
ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
(տող 2100000 + տող 2200000 + տող 2300000)
II Արտաբյուջետային միջոցների ելքեր
1100000 Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ՝ ԸՆԴԱՄԵՆԸ, x
1110000 1. ՊԵՏԱԿԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ՝ ԸՆԴԱՄԵՆԸ, այդ թվում՝ x
1110000 1.1 Աշխատանքի վարձատրություն x
1111000 -Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 411100
1112000 - Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ 411200
1113000 -Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում 411300
1114000 -ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրում 411400
1115000 -Այլ վարձատրություններ 411500
1116000 -Բնեղեն աշխատավարձեր և հավելավճարներ 412100
1117000 -Սոցիալական ապահովության վճարներ 413100
1120000 2. Ծառայությունների և ապրանքների ձեռքբերում x
1121000 2.1 Շարունակական ծախսեր
1121100 -Գործառնական և բանկային ծառայությունների ծախսեր 421100
1121200 -Էներգետիկ ծառայություններ 421200
1121300 -Կոմունալ ծառայություններ 421300
1121400 -Կապի ծառայություններ 421400
1121500 -Ապահովագրական ծախսեր 421500
1121600 -Գույքի և սարքավորումների վարձակալություն 421600
1121700 -Արտագերատեսչական ծախսեր 421700
1122000 2.2 Գործուղումների և շրջագայության ծախսեր x
1122100 -Ներքին գործուղումներ 422100
1122200 -Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր 422200
1122300 -Այլ տրանսպորտային ծախսեր 422900
1123000 2.3 Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում x
1123100 -Վարչական ծառայություններ 423100
1123200 -Համակարգչային ծառայություններ 423200
1123300 -Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ 423300
1123400 -Տեղակատվական ծառայություններ 423400
1123500 -Կառավարչական ծառայություններ 423500
1123600 - Կենցաղային և հանրային սննդի ծառայություններ 423600
1123700 -Ներկայացուցչական ծախսեր 423700
1123800 -Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 423900
1124000 2.4 Այլ մասնագիտական ծառայությունների ձեռքբերում x
1124100 -Մասնագիտական ծառայություններ 424100
1125000 2.5 Ընթացիկ նորոգում և պահպանում (ծառայություններ և նյութեր) x
1125100 -Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում 425100
1125200 -Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում 425200
1126000 2.6 Նյութեր (ապրանքներ) x
1126100 -Գրասենյակային նյութեր և հագուստ 426100
1126200 -Գյուղատնտեսական ապրանքներ 426200
1126300 -Վերապատրաստման և ուսուցման նյութեր (աշխատողների զարգացման) 426300
1126400 -Տրանսպորտային նյութեր 426400
1126500 -Շրջակա միջավայրի պաշտպանության և գիտական նյութեր 426500
1126600 -Առողջապահական և լաբորատոր նյութեր 426600
1126700 -Կենցաղային և հանրային սննդի նյութեր 426700
1126800 -Հատուկ նպատակային այլ նյութեր 426900
1130000 3. Տոկոսավճարներ x
1130100 -Ներքին արժեթղթերի տոկոսավճարներ 441100
1130200 -Ներքին վարկերի տոկոսավճարներ 441200
1130300 -Արտաքին արժեթղթերի գծով տոկոսավճարներ 442100
1130400 -Արտաքին վարկերի գծով տոկոսավճարներ 442200
1131000 Փոխառությունների հետ կապված վճարներ x
1131200 -Տույժեր 443200
1131300 -Փոխառությունների գծով տուրքեր 443300
1140000 4. Սուբսիդիաներ x
1141000 -Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին 451100
1142000 -Սուբսիդիաներ ֆինանսական պետական կազմակերպություններին 451200
1143000 -Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին 452100
1144000 -Սուբսիդիաներ ոչ պետական ֆինանսական կազմակերպություններին 452200
1150000 5. Դրամաշնորհներ x
1151000 Դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին x
1151100 -Ընթացիկ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին 461100
1151200 -Կապիտալ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին 461200
1152000 Դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին x
1152100 -Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին 462100
1152200 -Կապիտալ դրամաշնորհներ օտարերկրյա կազմակերպություններին 462200
1153000 Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին x
1153100 -Ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին 463100
1153200 -Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին 463200
1153300 -Պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ 463300
1153400 -Օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների կորուստների փոխհատուցում 463400
1153500 -Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին 463500
1153600 -Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին 463700
1153700 -Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին 463800
1153800 -Այլ ընթացիկ դրամաշնորհներ 463900
1154000 Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին x
1154100 -Կապիտալ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին 465100
1154200 -Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 465200
1154300 -Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին 465300
1154400 -Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին 465500
1154500 -Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին 465600
1154600 -Այլ կապիտալ դրամաշնորհներ 465700
1160000 6. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ x
1161000 6.1 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ x
1161100 -Տնային տնտեսություններին դրամով վճարվող սոցիալական ապահովության վճարներ 471100
1161200 -Սոցիալական ապահովության բնեղեն նպաստներ ծառայություններ մատուցողներին 471200
1162000 6.2 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏՆԵՐ (ԲՅՈՒՋԵԻՑ) x
1162100 -Հիվանդության և հաշմանդամության նպաստներ բյուջեից 472100
1162200 -Մայրության նպաստներ բյուջեից 472200
1162300 -Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից 472300
1162400 -Գործազրկության նպաստներ բյուջեից 472400
1162500 -Կենսաթոշակի անցնելու հետ կապված և տարիքային նպաստներ բյուջեից 472500
1162600 -Հուղարկավորության նպաստներ բյուջեից 472600
1162700 -Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից 472700
1162800 -Բնակարանային նպաստներ բյուջեից 472800
1162900 -Այլ նպաստներ բյուջեից 472900
1163000 6.3 ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ x
1163100 -Կենսաթոշակներ 474100
1170000 7. ԱՅԼ ԾԱԽՍԵՐ x
1171000 7.1 ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՉ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ (ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ x
1171100 -Տնային տնտեսություններին ծառայություններ մատուցող` շահույթ չհետապնդող կազմակերպություններին նվիրատվություններ 481100
1171200 -Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին 481900
1172000 7.2 ՀԱՐԿԵՐ, ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԵՎ ՏՈՒՅԺԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԲԵՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ x
1172100 -Աշխատավարձի ֆոնդ 482100
1172200 -Այլ հարկեր 482200
1172300 -Պարտադիր վճարներ 482300
1172400 -Պետական հատվածի տարբեր մակարդակների կողմից միմյանց նկատմամբ կիրառվող տույժեր 482400
1173000 7.3 ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ x
1173100 -Դատարանների կողմից նշանակված տույժեր և տուգանքներ 483100
1174000 7.4 ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԿԱՄ ԱՅԼ ԲՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ x
1174100 -Բնական աղետներից առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում 484100
1174200 -Այլ բնական պատճառներով ստացած վնասվածքների վերականգնում 484200
1175000 7.5 ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ x
1175100 -Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում 485100
1176000 7.6 ԱՅԼ ԾԱԽՍԵՐ x
1176100 -Այլ ծախսեր 486100
1177000 7.7 ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ x
1177100 -Պահուստային միջոցներ 489100
1200000 Բ. ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ x
1210000 1. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ x
1211000 -Շենքերի և շինությունների ձեռքբերում 511100
1212000 -Շենքերի և շինությունների կառուցում 511200
1213000 -Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում 511300
1214000 -Տրանսպորտային սարքավորումներ 512100
1215000 -Վարչական սարքավորումներ 512200
1216000 -Այլ մեքենաներ և սարքավորումներ 512900
1217000 -Աճեցվող ակտիվներ 513100
1218100 -Ոչ նյութական հիմնական միջոցներ 513200
1218200 -Գեոդեզիական քարտեզագրական ծախսեր 513300
1218300 -Նախագծահետազոտական ծախսեր 513400
1220000 2. ՊԱՇԱՐՆԵՐ x
1221000 -Ռազմավարական պաշարներ 521100
1222000 -Նյութեր և պարագաներ 522100
1223000 -Վերավաճառքի համար նախատեսված ապրանքներ 523100
1224000 -Սպառման նպատակով պահվող պաշարներ 524100
1230000 3. ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԱԿՏԻՎՆԵՐ x
1231000 -Բարձրարժեք ակտիվներ 531100
1240000 4. ՉԱՐՏԱԴՐՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐ x
1241000 -Հող 541100
1242000 -Ընդերքային ակտիվներ 542100
1243000 -Այլ բնական ծագում ունեցող ակտիվներ 543100
1244000 -Ոչ նյութական չարտադրված ակտիվներ 544100
1000000 Արտաբյուջետային միջոցների ելքեր` (տող1100000+տող1200000) x
3000000 Արտաբյուջետային միջոցների դիտարկվող ժամանակահատվածի վերջի մնացորդը` (տող 2000000-տող 1000000)
3100000 այդ թվում` ենթակա է փոխանցման համապատասխան բյուջե
3200000 Արտաբյուջետային միջոցների` դիտարկվող ժամանակահատվածի վերջի ազատ մնացորդը` (3000000-3100000)
__ _____________ 200_ թ.
ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ______________ _____________
Կ. Տ. (ստորագրություն) (Ա.Հ.Ա.)
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ ______________ _____________
(ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ) (ստորագրություն) (Ա.Հ.Ա.)»։
(Հավելվածը խմբ. 30.04.08 N 339-Ն, 16.01.09 թիվ 24-Ն)
Հավելված N 2
«Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը»
Հաստատվել է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 27-ի
N 918-Ն հրամանով
ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՆԱԽԱՀԱՇՎԻ»
Հավելված N 1-ով հաստատված` «Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը» (այսուհետ՝ N 1 օրինակելի ձև) լրացվում է հետևյալ կերպ.
N 1 օրինակելի ձևը նախատեսված է պետական կամ համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկների` արտաբյուջետային միջոցների հաշվին պահպանման ծախսերի ամսական, եռամսյակային, կիսամյակային, ինն ամսվա և տարեկան նախահաշիվների (այսուհետ՝ նոր նախահաշիվ) կազմման և հաստատման համար: Ձևը նախատեսվում է նաև բյուջետային հիմնարկ չհանդիսացող պետական հիմնարկի համար: N 1 օրինակելի ձևի աղյուսակի յուրաքանչյուր տողին համապատասխանող՝ «Ա» սյունակում ամրագրված համարը փոփոխման ենթակա չէ:
1. N 1 օրինակելի ձևի տիտղոսային մասի 4-րդ կետը ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները չեն լրացնում:
2. N 1 օրինակելի ձևի տիտղոսային մասի 11-րդ կետը ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները լրացնում են իրենց համար բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգմամբ սահմանած կոդը, համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանի (այսուհետ` հրաման) հավելված N 23-ի:
3. N 1 օրինակելի ձևի տիտղոսային մասի վերևի տողը՝ անկախ նրանից, թե նոր նախահաշիվը որ դեպքում է հաստատվում, լրացվում է N 1 օրինակելի ձևի աղյուսակի «Ա» սյունակում ամրագրված N 1000000 («Արտաբյուջետային միջոցների ելքեր») տողի և N 2000000 («Արտաբյուջետային միջոցների աղբյուրներ») տողի 3-րդ սյունակում բերված ցուցանիշները գումարով (թվերով և տառերով):
4. N 1 օրինակելի ձևի տիտղոսային մասի 7-րդ կետը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տվյալ հիմնարկի արտաբյուջետային հաշվին գումար փոխանցելու մասին որոշման առկայությամբ:
5. N 1 օրինակելի ձևի տիտղոսային մասի 8-րդ կետը լրացվում է հրամանով հաստատված` Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 11 հավելվածի տարրերին համապատասխան` բաժին (2 նիշ), խումբ(1 նիշ) և դաս (1 նիշ):
6. N 1 օրինակելի ձևի N 3100000 տողը լրացվում է դիտարկվող ժամանակահատվածի վերջի դրությամբ հարկերը և այլ պարտադիր վճարները համապատասխան բյուջե վճարելուց հետո հիմնարկի արտաբյուջետային հաշվում միջոցների մնացորդը համապատասխան բյուջե փոխանցելու մասին ՀՀ կառավարության (համայնքային ենթակայության հիմնարկի համար`տեղական ինքնակառավարման մարմնի) որոշման առկայության դեպքում:
7. Հիմնարկը, նախահաշիվը լրացնելու ժամանակ, կարող է հանել N 1 օրինակելի ձևի աղյուսակի «Ա», «Բ» և «Գ» սյունակների տարրերը, եթե համապատասխան միջոցներ նախատեսված չեն:
8. N 1 օրինակելի ձևի «Բ» և «Գ» սյունակում նշվող տնտեսագիտական դասակարգման տարրերը լրացվում են հրամանով հաստատված N 5, 6, 8 և 9 հավելվածների տնտեսագիատական ծածկագրերին և դասակարգման տարրերի անվանումներին համապատասխան (մինչև սինթետիկ հաշիվ), իսկ դրանց գումարային մասը` 1-ից 7-րդ սյունակներում:
9. Նոր նախահաշիվը հաստատվում է այն դեպքերում, երբ վերջինիս (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է հաստատվում նոր նախահաշիվը) հաստատման պահին՝
1) առկա չէ նույն ժամանակահատվածի համար նախկինում հաստատված՝ գործող նախահաշիվ (այսուհետ՝ նախկին նախահաշիվ): Այդ դեպքում նոր նախահաշվի`
ա. 1-ին և 2-րդ սյունակները չեն լրացվում,
բ. 3-րդ սյունակում ներկայացվում են այն ժամանակահատվածի (տարեկան, ինն ամսվա, կիսամյակի, եռամսյակի, կամ ամսվա) ցուցանիշները, որի համար հաստատվելու է նոր նախահաշիվը,
2) առկա է նախկին նախահաշիվ և վերջինում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, անհրաժեշտ է փոփոխություններ կատարել: Այդ դեպքում նոր նախահաշվի՝
ա. 1-ին սյունակում ներկայացվում են սույն օրինակելի ձևով կազմված նախկին նախահաշվի 3-րդ սյունակում բերված համապատասխան ցուցանիշները,
բ. 2-րդ սյունակում ներկայացվում են 1-ին սյունակում բերված ցուցանիշներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվելիք այն փոփոխությունները, որոնք վերաբերում են այն ժամանակահատվածին, որի համար հաստատվել է նախկին նախահաշիվը,
գ. 1-ին և 2-րդ սյունակներում բերված ցուցանիշների հանրագումարը ներկայացվում է 3-րդ սյունակում:
10. Անկախ նրանից, թե նոր նախահաշիվը որ դեպքում է հաստատվել, նրա (նոր նախահաշվի) 3-րդ սյունակում ներկայացված ցուցանիշների բաշխումը ըստ եռամսյակների (եռամսյակի ամիսների) աճողական, կախված այն ժամանակահատվածից, որի համար հաստատվելու է նոր նախահաշիվը, տրվում է 4-ից 7-րդ սյունակներում: Մասնավորապես՝
1) տարեկան նոր նախահաշվի՝ 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա (տարեկան) ցուցանիշները, 4-ից 7-րդ սյունակներում՝ համապատասխանաբար տվյալ բյուջետային տարվա առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակներով հաստատվող ցուցանիշները աճողական,
2) ինն ամսվա նոր նախահաշվի՝ 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա ինն ամսվա ցուցանիշները, 4-ից 6-րդ սյունակներում՝ համապատասխանաբար տվյալ ժամանակահատվածի (ինն ամսվա) առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակներով հաստատվող ցուցանիշները, իսկ 7-րդ սյունակը չի լրացվում,
3) որևէ կիսամյակի նոր նախահաշվի՝ 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա համապատասխան կիսամյակի ցուցանիշները, 4-րդ և 5-րդ սյունակներում՝ համապատասխանաբար տվյալ կիսամյակի առաջին և երկրորդ եռամսյակներով հաստատվող ցուցանիշները, իսկ 6-րդ և 7-րդ սյունակները չեն լրացվում,
4) որևէ եռամսյակի նոր նախահաշվի՝ 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա համապատասխան եռամսյակի ցուցանիշները, 4-ից 6-րդ սյունակներում՝ համապատասխանաբար տվյալ եռամսյակի առաջին, երկրորդ և երրորդ ամիսներով հաստատվող ցուցանիշները, իսկ 7-րդ սյունակը չի լրացվում,
5) որևէ ամսվա նոր նախահաշվի՝ 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա համապատասխան ամսվա ցուցանիշները, իսկ 4-ից 7-րդ սյունակները չեն լրացվում: