Հոդված 106. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվելու պահանջները
Հոդված 106. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվելու պահանջները
«1. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու մասին կուսակցության, կուսակցությունների դաշինքների մշտապես գործող մարմնի ընդունած կամ կուսակցությունների դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշումը կամ ինքնաառաջադրման մասին դիմումը պետք է բովանդակեն ընտրատարածքի համարը և առաջադրվող թեկնածուի մասին հետևյալ տեղեկությունները` 1) ազգանունը, անունը, հայրանունը, 2) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,
3) հաշվառման վայրը, 4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը), 5) կուսակցական պատկանելությունը,
6) հայտարարագիր` իր սեփականության (ունեցվածքի) և վերջին մեկ տարում իր և իր ընտանիքի անդամների եկամուտների մասին, 7) անձնագրի համարը...»: