Հոդված 108. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների գրանցումը
Հոդված 108. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների գրանցումը
«1. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուները գրանցվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ:
2. Ազգային ժողովի ընտրություններից առնվազն 45 օր առաջ թեկնածուի գրանցման համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվում` 1) քաղաքացու առաջադրումն իրենց ստորագրությամբ հաստատած, տվյալ ընտրատարածքում բնակվող առնվազն 500 ընտրողի ստորագրություն, 2) նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով մուծված ընտրական գրավի անդորրագիրը. 3) տեղեկանք` վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ, որը պետք է պարունակի նաև` նշում քաղաքացու` այլ պետության քաղաքացիություն չունենալու մասին. 4) տեղեկանք` վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին...
....
7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պատգամավորության թեկնածուի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով` 1) թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները. 2) գրանցման և (կամ) առաջադրման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են: Թեկնածուի գրանցումը ճանաչվում է անվավեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ... որոշմամբ:
...
9. Պատգամավորության թեկնածուի գրանցումը ... անվավեր ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան ...»:
Գ. 1999թ. քաղաքացիական օրենսգիրք
19. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածները սահմանում են հետևյալը.