Հոդված 40. Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկելը
Հոդված 40. Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկելը
1. «...Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները, (անգործությունը) ... կարող են բողոքարկվել վերադաս ընտրական հանձնաժողով կամ դատարան` որոշումը հրապարակվելուց, գործողությունը կատարվելուց կամ անգործության հետևանքով օրենսդրության խախտումը հայտնաբերվելուց հետո` երկօրյա ժամկետում կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ դատարան` վճիռն ստանալուց հետո երկու օրվա ընթացքում...
«...բացառությամբ Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների և համամասնական ընտրակարգով կուսակցությունների ընտրական ցուցակները չգրանցելու, գրանցումը չեղյալ հայտարարելու հետ կապված վեճերի, առաջին ատյանի դատարանը կայացնում է վերջնական որոշում: Այդ հարցերով վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում եռօրյա ժամկետում, իսկ վճռաբեկ դատարանը` երկօրյա ժամկետում»: