Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՆՉԵՎ 180 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԴՐԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-02-12-ից մինչև 2012-04-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2012-04-28Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 նոյեմբերի 2005 թվականի N 1929-Ն

ՄԻՆՉԵՎ 180 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԴՐԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մինչև 180 օրվա ընթացքում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման դեպքում նախկինում դրանց ներմուծման համար գանձված մաքսային վճարների վերադարձման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. նոյեմբերի 18

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

նոյեմբերի 3-ի N 1929-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՄԻՆՉԵՎ 180 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԴՐԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են մինչև 180 օրվա ընթացքում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանման դեպքում նախկինում դրանց ներմուծման համար գանձված մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի, բնապահպանական և ճանապարհային վճարների) վերադարձման կարգն ու ժամկետները:

2. Սույն կարգի իմաստով «վերադարձ» է համարվում վերադարձման ենթակա գումարները կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ հանդիսացող մաքսային վճար վճարողի մաքսային կամ հարկային վճարների գծով առկա պարտավորությունների հաշվին հաշվանցելը և (կամ) մաքսային վճար վճարողի բանկային հաշվին փոխանցելը և (կամ) բանկային համակարգի միջոցով կանխիկ տրամադրելը:

3. Սույն կարգով սահմանված վերադարձման ենթակա գումարները վերադարձվում են մաքսային վճարների վերադարձման մասին «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով լրացված մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմին (մաքսատուն, մաքսային կետ) ներկայացված դիմումի` համաձայն N 1 ձևի, հիման վրա` դիմումն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:

4. Դիմումին կից ներկայացվում են`

ա) «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով լրացված «Բացթողումը թույլատրված է» և «Բեռն ստացված է» նշումներով մաքսային հայտարարագրի պատճենը,

բ) «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով լրացված «Բացթողումը թույլատրված է» նշմամբ մաքսային հայտարարագրի պատճենը,

գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունների և մաքսային մարմիններում վճարված ավելացված արժեքի հարկի գումարների հաշվին գոյացած դեբետային մնացորդի մասին հարկային մարմինների տրամադրած տեղեկանքը` համաձայն N 6 ձևի, բացառությամբ այն դեպքի, երբ վերադարձման ենթակա գումարն ավելացված արժեքի հարկի գումարներ չի պարունակում և ամբողջությամբ ենթակա է հաշվանցման մաքսային վճարների գծով առկա պարտավորությունների հաշվին: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք սույն ենթակետում նշված տեղեկանքը չեն ներկայացնում:

5. Սույն կարգի համաձայն ավելացված արժեքի հարկի գծով վերադարձվող գումարները չեն կարող գերազանցել տեղեկանքում (N 6 ձև) նշված` մաքսային մարմիններում վճարված ավելացված արժեքի հարկի գումարների հաշվին գոյացած դեբետային մնացորդի չափը:

6. «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմինը, դիմումի հիման վրա, դիմումն ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, կազմում դրանք և վերադաս մաքսային մարմին է ներկայացնում նախկինում վճարված մաքսային վճարների գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վերադարձնելու մասին եզրակացությունները` համաձայն NN 2, 3 և 4 ձևերի, և Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա մաքսային վճարների պարտավորությունների մասին տեղեկանքը` համաձայն N 5 ձևի, ինչպես նաև սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված փաստաթղթերը: Ընդ որում, «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմինը կազմում և վերադաս մաքսային մարմին է ներկայացնում`

ա) մաքսային վճարների գծով պարտավորությունների առկայության դեպքում` եզրակացություն (N 2 ձև).

բ) մաքսային վճարների գծով պարտավորությունների մարման արդյունքում առաջացած դրական տարբերության, մաքսային վճարների գծով պարտավորությունների բացակայության և տեղեկանքի (N 6 ձև) համաձայն հարկային պարտավորությունների առկայության դեպքում` եզրակացություն (N 3 ձև).

գ) մաքսային ու հարկային վճարների գծով պարտավորությունների բացակայության և մաքսային ու հարկային վճարների գծով պարտավորությունների մարման արդյունքում առաջացած դրական տարբերության դեպքում` եզրակացություն (N 4 ձև):

(6-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

7. վերադաս մաքսային մարմինը «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմնից սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ուսումնասիրում և հաշվառում է փաստաթղթերը, որից հետո մաքսային վճարների վերադարձը մերժելու հիմքերի բացակայության դեպքում`

ա) «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմնի կողմից եզրակացություն (N 2 ձև) ներկայացնելու դեպքում` համապատասխան մաքսային մարմնին թույլատրում է կատարել հաշվանցումներ.

բ) «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմնի կողմից եզրակացություններ (NN 3 և (կամ) 4 ձևեր) ներկայացվելու դեպքում` եզրակացություններն ուղարկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

(7-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

8. վերադաս մաքսային մարմինը մաքսային վճարների վերադարձը մերժելու հիմքերի առկայության դեպքում` 3-օրյա ժամկետում սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը վերադարձնում է մաքսատուն կամ մաքսային կետ` անհրաժեշտ հիմնավորումներ ներկայացնելու համար:

(8-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

9. Մաքսային վճարների վերադարձը մերժվում է, եթե չեն ներկայացվել դիմումին ընթացք տալու համար անհրաժեշտ` սույն կարգով նախատեսված փաստաթղթերը, իսկ ավելացված արժեքի հարկի վերադարձը մերժվում է նաև այն դեպքում, երբ տեղեկանքի (N 6 ձև) համաձայն մաքսային մարմիններում վճարված ավելացված արժեքի հարկի գումարների հաշվին գոյացած դեբետային մնացորդն սպառված է:

10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, ստանալով եզրակացությունները (NN 3 և (կամ) 4 ձևեր), սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետում գումարների վերադարձն իրականացնելու համար`

ա) կատարում է հաշվանցումներ եզրակացության (N 3 ձև) համաձայն,

բ) և (կամ) կատարում է փոխանցում` եզրակացության (N 4 ձև) համաձայն:

11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով հաշվանցումներ և (կամ) փոխանցում կատարելուց հետո 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է վերադաս մաքսային մարմնին և հարկային մարմնին:

(11-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

12. վերադաս մաքսային մարմինը և հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից գրավոր տեղեկացվելուց հետո համապատասխան բյուջետային հաշվի քաղվածքների հիման վրա հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում (վճարումների հաշվառման քարտում) ոչ ուշ, քան քաղվածքը կամ դրանք փոխարինող այլ փաստաթուղթ ստանալուն հաջորդող աշխատանքային օրը կատարում են համապատասխան վերջնական ձևակերպումներ և կատարված հաշվանցման մասին գրավոր տեղեկացնում են դիմողին:

(12-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

13. Սույն կարգի 7-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դեպքում «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմինը համապատասխան հաշվանցումներ կատարելուց հետո կատարված հաշվանցման մասին գրավոր տեղեկացնում է դիմողին և վերադաս մաքսային մարմնին:

(13-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

14. N 2 ձևի եզրակացության հիման վրա կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ավելացված արժեքի հարկի գումարներ վերադարձնելու դեպքում վերադաս մաքսային մարմինը դրա մասին գրավոր տեղեկացնում է հարկային մարմնին:

(14-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Ձև N 1

_______________________________

(մաքսատան (մաքսային կետի ) անվանումը)

Մաքսատան պետ (մաքսային կետի պետ)

_______________________________

(անունը, ազգանունը)

Դ Ի Մ ՈՒ Մ

Խնդրում եմ վերադարձնել «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով` համաձայն

_____________________ՄՀ-ի__________________________________

(ՄՀ-ի համարը, ամիսը, ամսաթիվը) (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ

կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

______________________ կողմից Հայաստանի Հանրապետությունից արտահանված

(ՀՎՀՀ-ի կամ սոցիալական քարտի համարը)

ապրանքների համար նախկինում __________________ՄՀ-ի համաձայն` «Ներմուծում`

(ՄՀ-ի համարը, ամիսը, ամսաթիվը)

ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծելիս վճարված_________

_______________________________________________________

(նշել գումարն ըստ հարկատեսակի` դրամով)

___________________________________________մաքսային վճարները:

Վերադարձման ենթակա գումարները վերադարձնել կանխիկ կամ փոխանցելով__________

__________________________________________________ հաշվին և

(նշել բանկը և հաշվի համարը)

(կամ) հաշվանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առկա

պարտավորությունների հաշիվներին`____________________________________

(նշել հարկատեսակները)

__________________________________________________________:

Առդիր` թերթ:

Դիմող _________________________________ __________________

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը) (ստորագրությունը)

____ ________________ 200 թ.

Կ.Տ. ___________________

(կամ անձնագրի համարը)

Ձև N 2

__________________________ մաքսատուն (մաքսային կետ)

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N………………

Նախկինում վճարված մաքսային վճարների գումարները Հայաստանի Հանրապետության

պետական բյուջեից վերադարձնելու մասին

Մաքսային վճար վճարողի ___ _______________ 200__ թ. դիմումի համաձայն

___________________________________________ ՀՎՀՀ-ի կամ սոցիալական քարտի համարը

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

_____ _____ ____________ 200 թ. դրությամբ առկա_____________________

(մաքսային վճարների գումարը` թվերով և տառերով)

________________________________________________________ դրամ

ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի

___________________________

(հաշվի համարը)

___________________________

(հաշվի համարը)

___________________________ հաշիվներից:

(հաշվի համարը)

Վերադարձման ենթակա գումարը մաքսային մարմիններում հաշվառված պարտավորությունների

հաշվին ենթակա է հաշվանցման

Հարկի կամ այլ պարտադիր վճարի անվանումը ՀՀ պետական բյուջեի հաշիվը Ամբողջ գումարը (ներառյալ հաշվարկված տույժերը) (ՀՀ դրամ)

Մաքսատուրք

ԱԱՀ

Ակցիզային հարկ

Հաստատագրված վճար

Այլ մաքսային վճարներ, այդ թվում՝

մաքսավճար

բնապահպանական վճար

ճանապարհային վճար

Ընդամենը

____________________ պետ ________________ _________________

մաքսատան (մաքսային կետի) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

_____ _____________ 200 թ. Կ.Տ.

Ձև N 3

______________________________ մաքսատուն (մաքսային կետ)

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N………………

Նախկինում վճարված մաքսային վճարների գումարները Հայաստանի Հանրապետության

պետական բյուջեից վերադարձնելու մասին

Մաքսային վճար վճարողի _____ __________________ 200 թ. դիմումի համաձայն

___________________________________________ ՀՎՀՀ-ի կամ սոցիալական քարտի համարը

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

_____ ______________ 200 թ. դրությամբ առկա _______________________

(մաքսային վճարների գումարը` թվերով և տառերով)

________________________________________________________ դրամ

ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի

___________________________

(հաշվի համարը)

___________________________

(հաշվի համարը)

___________________________ հաշիվներից:

(հաշվի համարը)

Վերադարձման ենթակա գումարը հարկային վճարների գծով հաշվառված պարտավորությունների

հաշվին ենթակա է հաշվանցման _________________________________ հարկային

(հարկային տեսչության անվանումը)

տեսչության հաշվին:

Հարկի կամ այլ պարտադիր վճարի անվանումը Համապատասխան բյուջեի հաշիվը Ամբողջ գումարը (ներառյալ հաշվարկված տույժերը) (ՀՀ դրամ)

Շահութահարկ

Ակցիզային հարկ

ԱԱՀ

Եկամտահարկ

Հաստատագրված վճար

Գույքահարկ

Հողի հարկ

Ընդամենը

____________________ պետ ________________ _________________

մաքսատան (մաքսային կետի) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

_____ _____________ 200 թ. Կ.Տ.

Ձև N 4

___________________________________ մաքսատուն (մաքսային կետ)

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N………………

Նախկինում վճարված մաքսային վճարների գումարները Հայաստանի Հանրապետության

պետական բյուջեից վերադարձնելու մասին

Մաքսային վճար վճարողի _____ __________________ 200 թ. դիմումի համաձայն

____________________________________________ ՀՎՀՀ-ի կամ սոցիալական քարտի համարը

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

_____ ______________ 200 թ. դրությամբ առկա ________________________

(մաքսային վճարների գումարը` թվերով և տառերով)

________________________________________________________ դրամ

ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի

___________________________

(հաշվի համարը)

___________________________

(հաշվի համարը)

___________________________ հաշիվներից:

(հաշվի համարը)

Վերադարձման ենթակա գումարը _______________________________________

(գումարը` տառերով և թվերով)

_________________________________________ ենթակա է (նշել անհրաժեշտը)

փոխանցման ____________________ բանկի

(բանկի անվանումը)

____________________ հաշվին:

(հաշվի համարը)

բանկային համակարգի միջոցով կանխիկ տրամադրման:

____________________ պետ ________________ _________________

մաքսատան (մաքսային կետի) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

_____ _____________ 200 թ. Կ.Տ.

Ձև N 5

Վերադաս մաքսային մարմնի

__________________________ մաքսատուն (մաքսային կետ)

(անվանումը)

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N…………

____________________________________________ ՀՎՀՀ-ի կամ սոցիալական քարտի համարը

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների գծով

200 թ._________ ___________-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական

(ամիսը) (ամսաթիվը)

բյուջե վճարման ենթակա մաքսային վճարների պարտավորությունների մասին

(ՀՀ դրամ)

Մաքսային վճարի անվանումը ՀՀ պետական բյուջեի

հաշիվը Ամբողջ գումարը (ներառյալ հաշվարկված տույժերը) Այդ թվում`

մաքսային վճարի գծով պարտա-վորությունը տույժերը

Մաքսատուրք

ԱԱՀ

Ակցիզային հարկ

Հաստատագրված վճար

այլ մաքսային վճարներ, այդ թվում՝

մաքսավճար

բնապահպանական վճար

ճանապարհային վճար

Ընդամենը

Ենթակա է վճարման, ընդամենը _________________________ դրամ:

(տառերով)

______________ մաքսատան (մաքսային կետի) պետ _____________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

_____ __________________ 200 թ. Կ. Տ.

(5-րդ ձևը փոփ. 22.01.09 N 78-Ն)

Ձև N 6

__________________________ հարկային տեսչության

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N…………

____________________________________________ ՀՎՀՀ-ի կամ սոցիալական քարտի համարը

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

200 թ. _________ __________-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական

(ամիսը) (ամսաթիվը)

բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունների և մաքսային մարմիններում

վճարված ավելացված արժեքի հարկի գումարների հաշվին գոյացած դեբետային մնացորդի

մասին

1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա

պարտավորություններն են`

(ՀՀ դրամ)

Հարկի անվանումը Համապա-տասխան բյուջեի

հաշիվը Ամբողջ գումարը (ներառյալ հաշվարկված տույժերը) Այդ թվում`

հարկի գծով պարտա-վորությունը տույժերը

Շահութահարկ

Ակցիզային հարկ

ԱԱՀ

Եկամտահարկ

Հաստատագրված վճար

Գույքահարկ

Հողի հարկ

Ընդամենը

Ենթակա է վճարման ընդամենը _________________________________ դրամ:

(տառերով)

2. Մաքսային մարմիններում վճարված ավելացված արժեքի հարկի գումարների հաշվին

գոյացած դեբետային մնացորդը կազմում է ______________________դրամ:

(տառերով)

______________ հարկային տեսչության պետ _____________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

_____ __________________ 200 թ. Կ.Տ.

(6-րդ ձևը փոփ. 22.01.09 N 78-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։