Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-02-12-ից մինչև 2022-10-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-10-30Բացել ARLIS-ում

040.0174.09.03.01

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

9 մարտի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 մարտի 2001 թվականի N 174

քաղ. Երևան

ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել մաքսային վիճակագրության տվյալների հավաքման, ներկայացման և հրապարակման կարգը (կցվում է):

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ Ա. Մարգարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

մարտի 9-ի N 174 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է մաքսային վիճակագրության վարման համար անհրաժեշտ տվյալների հավաքման, ներկայացման և հրապարակման կարգը:

2. Մաքսային վիճակագրության նպատակների համար օգտագործվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի դրույթներին համապատասխան մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության իրականացման ժամանակ օգտագործվող` վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները:

(2-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 22.01.09 N 78-Ն)

3. Հավաքված տվյալներն ամփոփվում են մաքսատներում: Ամփոփված տվյալների հիման վրա մաքսատները վերադաս մաքսային մարմին ներկայացնում են`

ա) Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի վերաբերյալ տեղեկատվություն` ինֆորմացիայի էլեկտրոնային կրիչների տեսքով, ոչ ուշ, քան 15 օրը մեկ անգամ (համակարգչային ցանցի առկայության դեպքում` ամեն օր).

բ) յուրաքանչյուր ամսվա ընթացքում մաքսատան կողմից մաքսային ձևակերպում ստացած միջազգային փոստային առաքումների և մաքսատան կողմից գանձված մաքսային վճարների մասին տեղեկություններ` մինչև հաջորդ ամսվա տասը:

(3-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 22.01.09 N 78-Ն)

4. Սույն կարգի 3-րդ կետի համաձայն ստացված տվյալները երկօրյա ժամկետում վերադաս մաքսային մարմնում ենթարկվում են համապատասխան համակարգչային մշակման:

5. Մշակված տվյալների հիման վրա վարվում է Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մաքսային վիճակագրությունը` ամսական հաշվետվական ձևերի, եռամսյա ժողովածուների և տարեկան տեղեկագրերի տեսքով:

6. Սույն կարգով մշակված վիճակագրական փաստաթղթերը և տեղեկությունները այլ պետական մարմինների տրամադրվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

7. Մաքսային կետերը և մաքսատները մաքսային վիճակագրության վարման նպատակով տեղեկությունները ներկայացնում են վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված հատուկ ձևերով:

(7-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 22.01.09 N 78-Ն)

8. Վերադաս մաքսային մարմինը մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը հրատարակում է Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տարեկան տեղեկագիր` դրանում ներառելով մաքսային վիճակագրության վարման համառոտ մեթոդաբանությունը:

(8-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 22.01.09 N 78-Ն)

9. Սույն կարգի 5-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մաքսային վիճակագրության ամսական հաշվետվական ձևերը, եռամսյա ժողովածուների և տարեկան տեղեկագրերի ձևերը (տեսքը) սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

(9-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 22.01.09 N 78-Ն)

10. Վերադաս մաքսային մարմինը հրատարակված տարեկան վիճակագրական տեղեկագրերը տրամադրում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանություններին և հյուպատոսական ներկայացուցչություններին ու Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված միջազգային կազմակերպություններին` ըստ նրանց կողմից ներկայացված պահանջի:

(10-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 22.01.09 N 78-Ն)

(կարգը փոփ. 25.08.01 N 770, 22.01.09 N 78-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։