Հոդված 6
Հոդված 6.
Օրենսգրքի 46-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 46. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին ընդդատյա գործերը
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատին ընդդատյա են վերաքննիչ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերի վերաբերյալ գործերը, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում` նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին վերաբերող գործերը:»: