Հոդված 1
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածում՝
1) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12) ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ առաջին ատյանի դատարան)՝ դատարան, որն իրավասու է քննելու բոլոր քրեական գործերը, քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաև վերահսկողություն իրականացնելու քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ.»: