«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10609044
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 հունվարի 2009 թ.
ք. Երևան N 7-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 198-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի 2009 թվականի հունվարի 16-ի եզրակացությունը
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2003 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» N 198-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկի՝
1) «1. Միջատասպան պատրաստուկներ (ինսեկտիցիդներ)» բաժինը լրացնել
1.130 Դամայթ պիրիդաբեն
1.131 Դեցոն դելտամետրին
1.132 Ագրոֆոս 5 Հ քլորպիրիֆոս
1.133 Դալֆոս մալատիոն
1.134 Արգիտ պրոպարգիդ
1.135 Ֆլորամայտ բիֆենազատ
տողերով.
2) «6. Սնկասպան պատրաստուկներ (ֆունգիցիդներ)» բաժինը լրացնել
6.087 Սկոֆեն դիֆենոկանազոլ
6.088 Սուպեր ռիդոլ մանկոցեբ+մեֆենօքսամ
տողերով.
3) «Մոլախոտասպան պատրաստուկներ (հերբիցիդներ)» բաժինը լրացնել
8.066 Ագրոսան խիզալոֆոպ-Պ-էթիլ
8.067 Լեոն 36 ՋԼ գլիֆոսատ
8.068 Ստոկս պենդիմեթալին
8.069 Ագրոցիդ 2.4 դիմեթիլամինային աղ
8.070 Պանտերա կվիզալոֆոպ-Պ-տեֆուրիլ
տողերով:
Նախարար Ա. Գրիգորյան