ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2009 թվականի N 101-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Փրկարարական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափը, փրկարարական ծառայության կոչման հավելավճարի չափը և փրկարարական ծառայության ծառայողին տրվող սննդի փոխհատուցման գումարի չափը սահմանելու մասին» N 2323-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. փետրվարի 6
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունվարի 29-ի N 101-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2323-Ն որոշման
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ
NN
ը/կ Պաշտոնը Պաշտոնային դրույքաչափը
(դրամ)
I. Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոն
1. Վարչության պետ 41100-85600
II. Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ
2. Բաժնի պետ 38840-68400
3. Վարչության պետի տեղակալ 38840-68400
4. Տարածքային վարչության պետ 38840-68400
III. Փրկարարական ծառայության ավագ պաշտոններ
5. Տարածքային վարչության պետի տեղակալ 36600-58300
6. Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար 36600-58300
7. Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար 36600-58300
8. Բաժնի պետ 36600-58300
9. Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ 36600-58300
10. Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ 31100-50100
11. Լաբորատորիայի պետ 31100-50100
IV. Փրկարարական ծառայության միջին պաշտոններ
12. Խմբի պետ 30000-39300
13. Ջոկի հրամանատար 30000-39300
14. Ավագ փրկարար 30000-39300
V. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ
15.
Փրկարար 30000-34800
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան