Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 582-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հունվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11309031

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

19 հունվարի 2009 թ.

ք. Երևան N 36-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 582-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը, 34-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2008 թվականի մայիսի 14-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 582-Ն հրամանով հաստատված կարգի՝

1) 4-րդ կետի առաջին պարբերությունում, 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, 13‑րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ կետերում, 17-րդ կետի երկրորդ պարբերությունում «,իսկ համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով, հանել,

2) 6-րդ կետում «, իսկ համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետը գրավոր դիմում է համապատասխան մարմնի ղեկավարին՝» բառերը հանել,

3) 10-րդ և 12-րդ կետերում «, իսկ համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` համապատասխան մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության վարչապետին» բառերը հանել,

4) 17-րդ կետի 2-րդ ենթակետում «10-րդ» բառը հանել:

ՀՀ պաշտպանության նախարար՝ Ս. Օհանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։