Անցնել բովանդակությանը

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ-ՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 1989 թ. N 238

Քաղ. Երևան

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ-ՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի փետրվարի 2-ի թիվ 60 որոշմամբ հաստատված Հայկական ԽՍՀ-ում քաղաքացիական կացության ակտերի գրանցման կարգի մասին հրահանգի 87-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ պարբերությամբ.

«Տարերային աղետի (երկրաշարժ, ջրհեղեղ, հրդեհ և այլն) հետևանքով մահացած անձանց մահվան գրանցումը կատարվում է այն վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում, ուր ապրել է մահացածը, կամ ուր տեղի է ունեցել մահը` տարերային աղետի հետևանքների վերացման գծով համապատասխան (հանրապետական, քաղաքային, շրջանային) հանձնաժողովի եզրակացության հիման վրա»:

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի նախագահ` Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ` Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։