Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունվարի 2009 թվականի N 37-Ա

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերին համապատասխան` Փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման մատչելիության ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով՝

1. Հաստատել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման մատչելիության ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից տրամադրվող 50 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում ավարտական բանակցություններ վարող հայկական պատվիրակության հետևյալ կազմը՝

Վ. Գաբրիելյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

(հայկական պատվիրակության ղեկավար)

Վ. Վարդանյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի

քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ

Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Մ. Թումասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

2. Լիազորել հայկական պատվիրակության ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել ծրագրի նպատակներն ու իրականացման մանրամասները, ֆինանսավորման պլանը, ֆինանսավորման դրույթներն ու պայմանները, ինչպես սահմանված է ֆինանսավորման համաձայնագրի նախագծում և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. հունվարի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։