«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 փետրվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60609062
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
10 փետրվարի 2009 թ.
ք. Երևան N 1-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 8-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 22-ի «Քվեաթերթիկների ձևերը և շարադրանքը սահմանելու մասին» N 8-Ն որոշման նախաբանը «2-րդ և 3-րդ կետերով» բառերից հետո լրացնել «138.17 հոդվածի 1-ին կետով`» բառերով:
2. Որոշման 1-ին կետը «անդամների» բառից հետո լրացնել «, Երևանի ավագանու» բառերով, իսկ «1-8» թվերը փոխարինել «1-9» թվերով:
3. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «9» հավելվածով`
«Հավելված 9
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
0000000
_________________________________________________________
Ընտրողը նշում է կատարում այն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվան դիմացի դատարկ քառանկյունում, որին կողմ է քվեարկում:
Նշումը կատարվում է միայն V ձևի նշանով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ
200__ թ.
Կուսակցության կամ
կուսակցությունների
դաշինքի անվանումը
Ընտրական ցուցակի առաջին
երեք թեկնածուի ազգանունը,
անունը, հայրանունը
Նշումի
համար
1 Լրացվում է կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը Լրացվում է ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը
2 Լրացվում է կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը Լրացվում է ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը
3 Լրացվում է կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը Լրացվում է ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը
4 Լրացվում է կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը Լրացվում է ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը
«Տպագրատան անվանումը»
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ` Գ. Ազարյան