Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ա. ՍԱՔԱՊԵՏՈՅԱՆԻ` ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունվարի 2009 թվականի N 32-Ա

Ա. ՍԱՔԱՊԵՏՈՅԱՆԻ` ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 2008 թվականի բյուջեի աուդիտի նպատակով եռյակի ձևաչափով աուդիտորների խմբի հանդիպմանը մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության պետի տեղակալ-ներքին աուդիտի և վերահսկողության գործընթացների կազմակերպման բաժնի պետ Ա. Սաքապետոյանի` 2009 թվականի հունվարի 18-22-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը` բացառությամբ ճանապարհածախսը, ինչպես նաև 2009 թվականի հունվարի 19-20-ը գիշերավարձի և օրապահիկի ծախսերը, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության պետի տեղակալ-ներքին աուդիտի և վերահսկողության գործընթացների կազմակերպման բաժնի պետ Ա. Սաքապետոյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. հունվարի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։