ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2009 թվականի N 146-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1554-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման 5-րդ կետում «35000 դրամ» բառերը փոխարինել «40000 դրամ» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների սպայական, ենթասպայական և կրտսեր հրամանատարական պաշտոնային դրույքաչափերը (նվազագույն և առավելագույն) սահմանելու և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1554-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. փետրվարի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
փետրվարի 12-ի N 146-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 13-ի N 1554-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ (ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ)
Ոլորտը Պաշտոնային դրույքաչափերը (դրամ) Պաշտոնային դրույքաչափերը (դրամ)
նվազագույն առավելագույն
1 2 3
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության
կենտրոնական ապարատ
Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ 59962 116451
Գլխավոր շտաբի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 49966 97043
Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 43885 88848
Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 42612 73537
Բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 40132 62539
Խմբի պետ, մասի պետ և նրանց հավասարեցված պաշտոններ 36661 58872
Ավագ սպա 35086 56932
Սպա 34159 54991
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
Գլխավոր խմբի պաշտոններ
Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված
պաշտոններ 49966 97043
Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 47465 91436
Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 43885 88848
Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 42612 73537
Ավագ խմբի պաշտոններ
Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 42612 72243
Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 42052 71165
Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 40132 66852
Բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված
պաշտոններ 38817 64695
Բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 37609 59519
Բաժանմունքի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 36661 58226
Միջին խմբի պաշտոններ
Ավագ օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ 35086 56069
Օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ 34159 53913
Կրտսեր օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ 33145 50246
Կրտսեր խմբի պաշտոններ
Ենթասպաներով զբաղեցրած պաշտոններ 32348 48737
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի
Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատ, դրա անմիջական
ենթակայության ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ
Գլխավոր խմբի պաշտոններ
Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված
պաշտոններ 49966 97043
Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 47465 91436
Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 43885 88848
Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 42612 73537
Ավագ խմբի պաշտոններ
Վարչության կազմում բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 38386 59951
Վարչության (բաժնի) կազմում բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 37609 59519
Միջին խմբի պաշտոններ
Բաժանմումքի պետի տեղակալ, կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, հատուկ հանձնարարություններով ավագ տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 36121 58872
Ավագ` օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 35086 56932
Օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 34159 54991
Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 33145 47227
Ավագ տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ 32412 44640
Տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ 32348 40974
Կրտսեր խմբի պաշտոններ
Կրտսեր տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ 32348 38386
Ավագ ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ 32348 35582
Ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ 32348 34288
Ոստիկանության զորքեր
Հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ 47465 91436
Հրամանատարի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 44144 88848
Գնդի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 42612 73537
Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 42612 67714
Գումարտակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 40132 62539
Բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ և նրանց հավասարեցված պաշտոններ 40132 61245
Առանձին գումարտակի շտաբի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 38386 59951
Ավագ սպա, վաշտի հրամանատար և նրան
հավասարեցված պաշտոններ 37609 58872
Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 35582 57579
Սպա և նրան հավասարեցված պաշտոններ 34504 55422
Ենթասպայական կազմ
Առաքիչ և նրան հավասարեցված պաշտոններ 34288 52834
Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 34073 53697
Ջոկի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 33145 51109
Հրաձիգ և նրան հավասարեցված պաշտոններ 32348 44640
Տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ 32348 43346
Բուժակ և նրան հավասարեցված պաշտոններ 32348 40974
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության
զինվորական միավորումներ և ստորաբաժանումներ
Բանակի հրամանատար 59962 116451
Բանակային կորպուսի հրամանատար 45627 93638
Դիվիզիայի հրամանատար 44651 88848
Բրիգադի հրամանատար 44112 79144
Գնդի հրամանատար 42612 73537
Գումարտակի հրամանատար 40132 62539
Վաշտի հրամանատար 37609 58872
Դասակի հրամանատար 35582 57579
Ջոկի հրամանատար 33145 51109
Այլ կրտսեր խմբի հրամանատարական պաշտոններ 32348 43346
Պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմ
Ավագ 40000 51700
Ավագ սերժանտ 40000 49500
Սերժանտ 40000 47300
Կրտսեր սերժանտ 40000 42900
Եֆրեյտոր 40000 40700
Շարքային 40000 38500
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան