Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ N 1522-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

23 հոկտեմբերի 2008 թ.

ք. Երևան N 1522-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՍԱՆԱՐԵ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԲՆՕՐԻՆԱԿԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ ԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 8-ի N 1150-Ա որոշմամբ «Սանարե-Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2003 թվականի հունիսի 13-ի N 708-Ա որոշմամբ տրված հոգեմետ նյութերի առևտրի թիվ Կ-XX-000015 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել.

Հրամայում եմ`

1. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) ապահովել «Սանարե-Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Կ-XX-000015 լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 8-ի N 1150-Ա որոշման առաքումը դիմողին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե.

3) «Սանարե-Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար Հ. Քուշկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։